Լուսանկարիչը, ով արել է Ֆրանիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի սկանդալային լուսանկարները սիրուհու հետ, կարծում է, որ պետության ղեկավարի անվտանգության ծառայությունը վատ է աշխատում. «Ես կարծում եմ, որ նախագահին վատ են պաշտպանում։ Եթե ես ահաբեկիչ լինեի, առանց դժվարության կհարձակվեի նրա վրա»,-ասել է պապարացի Սեբաստիան Վալիելուն։
Նա պատմել է, որ երբ հետևել է այն տանը, որտեղ Օլանդը հանդիպել է Ժյուլի Գայեի հետ, մոտակայքում անվտանգության աշխատակիցներ չեն եղել։
«Այստեղ կա խնդիր. որևէ թիկնապահ չի եղել։ Ժյուլի Գայեի հետ հանդիպելու համար նախագահը ստիպված է եղել ռիսկի դիմել։ Ես տեսել եմ, թե ինչպես է Օլանդը տանը մոտեցել սկուտերով՝ առանց ուղեկցող մեքենաների»,-ասել է նա։ Սկանդալային լուսանկարների հեղինակի խոսքը մեկնաբանել է Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների պաշպանության ծառայության նախկին ղեկավարը։
Նա հայտարարել է, որ անվտանգության ծառայությունն ի վիճակի չէ նախագահին պաշտպանել պապարացիներից։ Նա չի բացառել, որ նախագահը անվտանգությանը չի տեղեկացրել դերասանուհուն այցելությունների մասին։