Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը, որ հիվանդոցում էր հայտնվել ամուսնու՝ Ֆրանսուա Օլանդի և դերասանուհի Ժյուլի Գայեի սիրավեպի պատճառով, պատրաստ է ներել ամուսնուն՝ հաղորդում է Sky News-ը:
Առաջին տիկինը ցանկանում է հնարավորինս արագ իմանալ Ֆրանսուա Օլանդի հետագա մտադրությունների մասին: Նրա ներկայացուցիչ Պատրիս Բյանկոնը նշել է, որ Վալերի Տրիերվեյլերը բժիշկների վերահսկողության տակ կմնա 6 կամ 8 օր: Այսօր Օլանդը մեծ հարցազրույց է տալու, քաղաքական ու տնտեսական հարցերին, թերևս, գերակշռեն անձնականը. ֆրանսիացիներն այնքան սիրում են ապրել ուրիշի կյանքով: