Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Նա ուներ ծանրակշիռ պատճառներ

Նա ուներ ծանրակշիռ պատճառներ
25.05.2013 | 01:11

Հայտնի գրող Դոմինիկ Վեների ինքնասպանությունը Փարիզի Աստվածամոր տաճարի խորանում ֆրանսիացիները ընդունել են որպես Եվրոպայի ապագայի մասին մտածելու կոչ` ինչը և ցանկանում էր Վեները: Ազգային ճակատի ղեկավար Մարի Լե Պենը, որ նույնպես ցնցված էր նման արարքից, ասել է. «Ես շատ եմ ցավում այս կորստի համար, ինձ համար Վեները միշտ կմնա Ֆրանսիայի և նրա ապագայի համար պայքարող զինվոր: Եվ այն, որ նա կյանքին վերջ դրեց մի վայրում, որը մեզնից շատերի համար Ֆրանսիայի խորհրդանիշն է, անկասկած՝ քաղաքական ակտ էր: Նա ցանկացել է ֆրանսիացիների ուշադրությունը սևեռել այն փաստին, թե ինչ ենք մենք կորցնում, ուշադրություն դարձնել երկրում կատարվող իրադարձությունների վրա: Մեր էմիգրացիոն քաղաքականության խնդիրների պատճառով ազգին, կարծես, փոխում են, և դա տեղի է ունենում ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ Եվրոպայում: Ես ցավում եմ, որ Վեները նման ճանապարհ է ընտրել, սակայն նա ուներ ծանրակշիռ պատճառներ»:

Դիտվել է՝ 2775

Մեկնաբանություններ