38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը «Նոր Հայաստանի երդմնակալության» կապակցությամբ

Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը «Նոր Հայաստանի երդմնակալության» կապակցությամբ
08.04.2013 | 23:09

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը՝ ապրիլի 9-ին, ՀՀ դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը զուգահեռ Ազատության հրապարակում կազմակերպվելիք այլընտրանքային՝ «Նոր Հայաստանի երդմնակալության» կապակցությամբ հանդես է եկել ուղերձով։ Ուղերձը, որը թեև թվագրված է Ապրիլի 5-ով, այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-յան էջում նոր է ներկայացվում։ Ուղերձում ասված է.
Իմ սիրելի հայրենակիցներ, ձեր վստահությամբ և լիազորությամբ զինված, մեր հայրենիքի առջև ծառացած հիմնախնդիրների լուծելու անհուն պատասխանատվությամբ, գնահատելով նաև ձեր վճռականությունը ներկա համազգային ճգնաժամին համապարփակ լուծում տալուն, և մեր արդեն հատած համբերությունը անարդարության, կեղծիքի, հուսալքության և ճակատագրապաշտության հանդեպ՝ ես առաջարկում եմ. ապրիլի 9-ին՝ ժամը 11-ին,. Ազատության հրապարակում լինեք ազգովի մեկնարկվող Նոր Հայաստանի հռչակման և երդմնակալության արարողությանը։
Ապրիլի 9-ին գալիս ենք՝ մոտիկից և հեռվից, հայրենի հողից և Արցախից, սփյուռքի ամենահեռավոր տարածքներից՝ Ռուսաստանից, Ամերիկայից և Եվրոպայից։ Գալիս ենք ոտքով, մեքենայով և հանրակառքով։ Գալիս ենք հյուսիսից և հարավից, Հայաստանի հաղթական բոլոր քաղաքներից և գյուղերից՝ Գյումրիից, Վանաձորից, Իջևանից, Արմավիրից, Նոյեմբերյանից, Կապանից, Աբովյանից, Նոր Հաճընից։
Գալիս ենք ընտանիքներով և ընկերներով։ Գալիս ենք Լեոնիդով, Մոնթեով, Մովսեսով, Սպարապետով։ Սարդարապատից մինչև Բաշ Ապարանով ու Ղարաքիլիսայով։ Գալիս ենք չնահանջելու, գալիս ենք չծնկելու, գալիս ենք մեր մեծ սխալը շտկելու, չարիքը վանելու և ճամփելու հանձնառությամբ։ Գալիս ենք միասին պատասխանատու երդում տալու Նոր Հայաստանի ողնաշարը դառնալու հավատամքով:
Վախը հաղթահարած ժողովուրդ իմ հպարտ, իմացեք հստակ և ընդմիշտ, որ այս աշխարհում, հայրենի սրբավայր հողում՝ դուք եք աղբյուրը, ակունքը և երաշխավորը իշխանության, հիմքը պետության և դատավորը վերջին: Այնպես որ, գալդ բարի Հայաստան, գալդ բարի ժողովուրդ անվախ, ժողովուրդ վսեմ և ժողովուրդ ազատ:


Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2292

Մեկնաբանություններ