Ապրիլի 7-ին մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի մայիսի 3-ին: Ավագանու ընտրություններին մասնակցում են վեց կուսակցություններ և մեկ դաշինք` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, «Առաքելություն», ՀԱԿ, ՀՅԴ կուսակցությունները և «Բարև, Երևան» դաշինքը:
ՀՀԿ-ի կարգախոսն է`«Ավելի լավ Երևան», ընտրացուցակի առաջին երեք համարներն են` Տարոն Մարգարյանը, Սմբատ Լպուտյանը, Հովհաննես Թոքմաջյանը:
ԲՀԿ-ի կարգախոսներն են` «Սկսենք Երևանից», «Փոխելու ենք», ընտրացուցակի առաջին երեք համարներն են` Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Աբրահամ Մանուկյանը:
ՀՅԴ-ի կարգախոսն է` «Երևան, փոխիր Հայաստանը», ընտրացուցակի առաջին երեք համարներն են` Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արսեն Համբարձումյանը:
ՕԵԿ-ի կարգախոսն է` «Մենք կարող ենք ավելին», ընտրացուցակի առաջին երեք համարներն են` Արմեն Երիցյանը, Հովհաննես Շահինյանը, Սոֆյա Արթենյանը:
ՀԱԿ-ի կարգախոսն է` «Իշխանությունը` քաղաքացուն», ընտրացուցակի առաջին երեք համարներն են` Վահագն Խաչատրյանը, Զոյա Թադևոսյանը, Արման Մուսինյանը:
«Առաքելությունը» իր կարգախոսը դեռ չի հրապարակել, ընտրացուցակի առաջին երեք համարներն են` Մեսրոպ Առաքելյանը, Մանուկ Սուքիասյանը, Հրաչ Սարգսյանը:
«Բարև, Երևան» դաշինքը իր կարգախոսը դեռ չի հրապարակել, ընտրացուցակի առաջին երեք համարներն են` Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Մեսրոպ Մովսիսյանը: