Մարզային այցելության առաջին օրը Սիսիանում Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հայտարարել է, որ իր «կյանքի գնով» հասնելու է հաջողության: «Ապրիլի 9-ին, ուզենք, թե չուզենք, իմ կյանքի գնով ունենալու ենք ազգային միասնություն: Փրկիչների, կուսակցապետերի, կեղծ հայրենասերների ժամն անցել է, -նշել է Հովհաննիսյանը` սիսիանցիներին հղելով հետևյալ կոչը:- Չէի ուզենա ապրիլի 9-ն տանը նստեիք: Եկեք Ազատության հրապարակ ու մասնակցեք հանրահավաքին: Ճանապարհները ով փակեց՝ ինձ հետ պիտի գործ ունենա»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ