Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ցածր աշխատավարձ ստացող մարդկանց մոտ մեծանում է սրտային կաթվածի հնարավորությունը

Ցածր աշխատավարձ ստացող մարդկանց մոտ մեծանում է սրտային կաթվածի հնարավորությունը
01.03.2013 | 17:13

Գիտնականները պարզել են, որ ցածր աշխատավարձ ստացող մարդիկ գտնվում են արյան բարձր ճնշման ռիսկային խմբում, ինչպես նաև մեծանում է սրտային հիվանդությունների և կաթվածի հնարավորությունը: Վեց տարվա ընթացքում 25-65 տարեկան 5 հազար մարդու աշխատանքային փորձի արդյունքում պարզ է դարձել, որ ցածր աշխատավարձ ստացող մարդիկ ավելի շատ հիպերտոնիկ հակումներ ունեն, քան բարձր աշխատավարձ ստացողները: Այս տարբերությունն ակնհայտ է հատկապես 25-44 տարեկան անձանց մոտ:

Հետազոտությունն իրականացրած Կալիֆոռնիայի համալսարանի փորձագետները վստահ են, որ դրա պատճառը ցածր աշխատավարձ ստացող մարդկանց հաճախակի սթրեսի ենթարկվելն է:
Ահա թե ինչու մեզ մոտ այդ հիվանդությունն այդքան բարձր ցուցանիշ ունի։ Այդ առումով, անկասկած, Հայաստանն առաջին տեղում է:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ