Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

10 օրում ընտրողները պակասել են

10 օրում ընտրողները պակասել են
30.01.2013 | 13:01

Նախագահական ընտրություններից 20 օր առաջ, ոստիկանության հաղորդագրությամբ, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողները թիվը 2507004 է: 10 օր առաջ ոստիկանության տվյալներով ընտրողների թիվը Հայաստանում 2507960 էր, իսկ 2012-ի մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ` 2485844:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2060

Մեկնաբանություններ