Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ինչպես դիմավորել Նոր տարին

Ինչպես դիմավորել Նոր տարին
31.12.2012 | 21:26

Եթե հավատ ընծայենք գուշակություններին և ժամանակակից կանխատեսումներին, ապա պետք է մի փոքր անհանգստանանք:

Սև Ջրային Օձը, որն իր տիրապետության տակ է վերցնելու տարին, օժտված է խորամանկությամբ և իմաստությամբ: Մարդկանց նույնպես, ողջ տարվա ընթացքում, խորհուրդ է տրվում դրսևորել նման հատկանիշներ, որի դեպքում հաջողությունը կժպտա Ձեզ: Տարին ծանր կթվա միայն ծույլ և ալարկոտ մարդկանց համար: Եթե հիմնվենք կանխատեսումներին, ապա պետք է հավատանք, որ տարին կայուն չի լինելու, սպասվելու են կտրուկ փոփոխություններ, քանզի ինչպես օձն է կտրուկ խայթում, այնպես էլ տարին կլինի շատ կտրուկ և անսպասելի: Ի դեպ, որպես կանոն, օձի տարում ծնված երեխաները , շատ խելացի և ընդունակ կլինեն:
Ի՞նչ հագնել Ամանորին
Նոր տարվա գիշերը, եթե մանավանդ ռեստորանում եք որոշել նշել Նոր տարին, խորհուրդ է տրվում հագնել երեկոյան զգեստ: Կարևոր է, որ այն լինի երկար, կիպ և փայլուն` մուգ կանաչ, կապույտ, ոսկեգույն, արծաթագույն երանգների մեջ: Կարելի նաև հագնել սև զգեստ, բայց այն նույնպես պետք է գրկի մարմինը, լինի երկար և փայլուն: Ցանկալի է կրել արծաթե աքսեսուարներ, մետաղե զարդեր: Որքան շատ` այնքան խորհրդանշական:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2449

Մեկնաբանություններ