«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Քաղաքացիներիս խնդիրն է պատրաստ լինել ավելի երկար պայքարի

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Քաղաքացիներիս խնդիրն է պատրաստ լինել ավելի երկար պայքարի
15.09.2013 | 11:15

Երևանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանի այն մտահոգությունը, որ Երևանի քաղաքապետարանը միջոցներ է փնտրում տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանն անդրադառնալու համար՝ միանգամայն տեղին է: Ի վերջո, իշխանությունը երբեք էլ չի ասել, որ հրաժարվում է իր մտադրությունից: Պարզպես ամռանը, հանրային բողոքի ազդեցության տակ, իշխանությունը տեղի տվեց և ընդամենը ժամանակավորապես տրանսպորտի ուղեվարձը թողեց նույնը: Հիմա բոլորիս խնդիրն է՝ չկորցնել զգոնությունը, որպեսզի փաստի առաջ չկանգնենք: Մանավանդ որ, եվրասիականացված իշխանությունն ավտորիտարիզմի միտումներում այլևս ձևականությունների հետևից չի ընկնում և ամեն գնով փորձելու է կյանքի կոչել իր մտահղացումները: Քաղաքացիներիս խնդիրն է ավելի լավ ինքնակազմակերպվել, պատրաստ լինել ավելի երկար պայքարի՝ հանուն մեր իրավունքների:

Դիտվել է՝ 1347

Մեկնաբանություններ