Մեր բոլոր ազգային ախտերի հիմքը մեր ազգային մենթալիտետն է։ Ազգային մենթալիտետը պարտադիր չէ,որ իր հիմքում ունենա սեփական ազգային պետություն ունենալու, այն հզորացնելու ձգտումը։
Վերջերս քիչ եմ խառնվում քաղաքական անցուդարձի վերլուծություններին, առավել ևս, ստեղծված իրադրությունից դուրս գալու տարբերակներ ներկայացնելուն: Պատճառը ոչ անտարբերությունս է, ոչ էլ տկար վերլուծողական միտքս:
Քանի օր է՝ թունդ զայրացածների ու կեղծ բարեպաշտների գրառումներ են աչքովս ընկնում, թե բա՝ ազգը Ամանո՜ր է նշում, գնումներ է անում, տարված է խոզի կամ տավարի բդով, փոխարեն՝ գնա ու Լաչին բացի, սահմանը պահի...
Հայաստանի հատկապես մանր առևտրականների շրջանում հաճախ եմ նկատել, որ դիտում ու քննարկում են թուրքական հեռուստասերիալներ, երբեմն նույնիսկ կախվածություն է առաջանում դրանց բովանդակությունից։
Արդյոք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, թեկուզ ոչ հրապարակային, մտահոգություն հայտնե՞լ է Գուրգեն Մարգարյանին կացնահարող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ։
Աշխարհի ամենաժողովրդավարական երկիր Շվեդիան, երկիր, որտեղ առաջին անգամ հիմնադրվել է օմբուդսմենի (մարդու իրավունքների պաշտպան) հաստատությունը, Թուրքիային է հանձնում Շվեդիայում ապաստան հայցած քուրդ այլախոհին։
44-օրյա ադրբեջանա-թուրքական պատերազմից հետո Թուրքիան որոշեց, որ Ստամբուլյան կոնվենցիան չեղարկելու ճիշտ «ժամանակն» է (ինչն արվեց 2021 թ. մարտի 19-ին), թեպետ, իբր այդ կոնվենցիայի հետևողական ջատագովներից էր: