Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Օրենքով գողերը «զակոնից» դուրս են

03.06.2008 | 00:00

Վերջերս առանց որևէ փաստաթղթի «Սևան» քրեակատարողական հիմնարկ է մուտք գործել «Գող Բորիկը»` Սոչիից` ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Շ. Տիգրանյանի գործուն միջնորդությամբ: Panorama.am-ի փոխանցմամբ` «օրենքով գողը» «Սևան» է ժամանել «զոն նայողին» փոխելու համար: Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, սակայն, հերքել է տեղեկությունը, թե, վերոհիշյալ վարչության ղեկավարը բարեխոսել է որևէ մեկին որևէ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու հարցում: Իր հերթին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը նույն հարցի առնչությամբ պարզաբանել է, թե չի ճանաչում «Գող Բորիկ» մականունով որևէ մեկին և պարտավոր էլ չէ մարդկանց ճանաչել կեղծանուններով: Միաժամանակ պաշտոնապես տեղեկացրել է, որ մայիսի 30-ին արդարադատության նախարարի հրամանով զբաղեցրած պաշտոնից հեռացվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հովհաննիսյանը` ծառայողական դիրքն ի չարս գործադրելու, մասնավորապես, քաղաքացիական անձի մուտքը քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի արտոնելու համար: Իրարամերժ այս երկու պարզաբանումների առիթով ժողովուրդը կասեր` աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Կամ ձևացնում է, թե չգիտի:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4835

Մեկնաբանություններ