ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեկը լինի՝ Մակրոնին օգնի

Մեկը լինի՝ Մակրոնին օգնի
31.03.2024 | 17:28

Ֆրանսիան զորք կուղարկի ՈՒկրաինա, Ֆրանսիան ծովային դեսանտ կիջեցնի Օդեսայում, Ֆրանսիան էս կանի, Ֆրանսիան էն կանի ու նման դատարկ շեշտադրումները չեն հոգնում և դարձնում են քննարկումների թեմա։ Ընդհանրապես, խոսքը Նապոլեոնից դասեր քաղել-չքաղելուն չի վերաբերում, խոսքը չի վերաբերում նրան, որ Պուտինն ուղիղ հայտարարել է, որ կկոտորի Մակրոնի ուղարկած բոլոր զինվորներին, խոսքը վերաբերում է նրան, որ հենց Մակրոնը օգնության կարիք ունի Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի անփորձանք կազմակերպման ու իրականացման հարցերում։

Ի դեպ, Լեհաստանը պատրաստակամություն է հայտնել իր բանակի ստորաբաժանումներն ուղարկել Ֆրանսիա՝ օլիմպիական խաղերի ընթացքում անվտանգության ապահովումը բարձրացնելու նկատառումով, ինչից ուկրաինացիներն ավելի են կատաղել։

Հ.Գ. Քաղաքական անուրջներ որսացող հայ քաղաքական գեղանկարիչներն էլ թող անհարկի հույսեր չփայփայեն` երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու, կարգավորման գործընթացը երաշխավորելու, նոր ատոմակայան կառուցելու ֆրանսիական պատրաստակամության մասով։ Ֆրանսիան մինչև աշուն դեռ հաստատ «զբաղված» է:

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ