ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վարունգի թարս բուսնելու հատկությունը ուժը չի կորցնում

Վարունգի թարս բուսնելու հատկությունը ուժը չի կորցնում
21.12.2023 | 06:57

Մեկ տարի շարունակ տասնյակ անգամներ նշել եմ, որ արևմտյան խաղաղության օրակարգի իրագործման առաջին նախապայմանը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի չեղարկումն է։ Ավելի պարզ, հակամարտության հիմնական առարկայի` Արցախի «ինքնալուծարումը» և ապաշրջափակվող կապուղիների նկատմամբ ռուսական ազդեցության չեզոքացումը։

Ու երբ տեսել է, որ Ադրբեջանը պարտավորությունների իր մասը չի կատարում (Արցախի դիմաց՝ խաղաղության պայմանագիր), Ռուսաստանն էլ, ինչպես ինքն էր դեռ ամռանը վստահեցնում, չի հեռանում տարածաշրջանից (վարունգի թարս բուսնելու հատկությունը ուժը չի կորցնում), եվրոպացիներն էլ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու կամք հանդես չեն բերում (Ադրբեջանից Եվրոպա միայն գազի արտահանումը մեկուկես տարվա ընթացքում ավելացել է 4 մլրդ խորանարդ մետրով` 8-ից դառնալով 12), այսօր նշում է, թե բա՝ ես ի՞նչ մեղք ունեմ, իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մենք չենք «ջրել», թող ՌԴ ԱԳՆ-ն վերցնի ու կարդա եռակողմի առաջին 8 կետերը։

Իսկ ինչու՞ ոչ մինչև 9-րդը, որովհետև դա հենց կապուղիների վերագործարկմանն է վերաբերում, որի հսկողությունը արևմտյան պայմանավորվածություններով Արցախի դիմաց որոշված էր վերցնել Ռուսաստանից ու «խաղաղության խաչմերուկ» անվան տակ ներկայացնել որպես հերոսագործություն։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1688

Մեկնաբանություններ