ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վա բա՞նկ

Վա բա՞նկ
18.12.2023 | 19:16

Պերաշկի ուտելու հայտնի նկարից հետո վերջապես Նիկոլը որոշեց հավուր պատշաճի երևալ Գյումրիում։

Ամբողջապես ղըլըղը ( տեսքը) փոխած, կոկիկ ու կեպիով։

Նիկոլը եկել էր հրաժեշտ տալու մեր քաղաքին ու հույս ունեմ, որ հանձնելու համար չէ։

Շատ լավ գիտակցելով, որ արտահերթը միանշանակ անցնել չի կարող և լարի վրա է քայլում, Նիկոլը եկել էր… գնալու այլևս։

Մեզ հայտնի է պատուհանից դուրս նայող ևս մի նկար, իսկ դուրս նայողը` ՀՀ ու Արցախի հերոս։

(Խոսքը Սերժ Սարգսյանի մասին է):

Այդ նկարը հրապարակվեց 3-րդ նախագահի հրաժարականից հետո։

Նիկոլը պատրաստվում է արտահերթով հեռանալ, բայց խորհրդարանով պահպանել անձեռնմխելիությու՞նը:

ՈՒնի՞ իր իրավահաջորդ թեկնածուն:

Ավելի շուտ վա բանկ է խաղալու:

Բոլոր նախադրյալներն այն մասին են, որ երկու կողմն էլ ունեն իրենց թեկնածուն։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2034

Մեկնաբանություններ