ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կգա պահը ու մենք` հայերս, կթոթափենք այս պարտության ամոթը

Կգա պահը ու մենք` հայերս, կթոթափենք այս պարտության ամոթը
15.12.2023 | 18:20

Ե՛վ հայրենական, և՛ միջազգային վերլուծաբանները արդեն սկսել են խոսել այն բաների մասին, ինչ վաղուց անպաճույճ ու պարզ բառերով գրում էի ՖԲ իմ գրառումներում:

Այն է՝ ռուս -ամերիկյան պայմանավորվածությունների, ուկրաինական պատերազմի, որպես ԵՄ-ը զոհելու հանուն ԱՄՆ -ի ապրելու գործողութան, ԱՄՆ -ի Եվրոպայից ու Մերձավոր Արևելքից հեռանալու,

Պուտինի, որպես դեռ Հիտլերի կողմից համախմբած ու 1945 թվականին պարտության մատնված ու պարտադրած խաղաղության դատապարտված ԵՄ-ի ազգային ազատագրական պայքարի

առաջնորդ լինելու, Մեծ Բրիտանիայի քաղաքական բարձրագույն լիգա վերադառնալու ձգտման,

Կովկասում ՌԴ -ի դեմ երկրորդ ճակատի բացման անհնարինության,

ՌԴ -ի անպայման կայսրություն դառնալու անհրաժեշտության և այլնի մասին:

Գրառումներ, որոնք հաճախ ծիծաղի սմայլիկի էին արժանանում:

Ւսկ հիմա քաղաքական վերլուծությունների պակաս չկա:

Սա չեմ գրում, որ գլուխս գովեմ, թե` տեսե՜ք, տեսե՜ք...

Այդ ամենի հասկանալը ինձ հնարավորություն է տալիս

իմ կարծիքը արտահայտել առաջիկա մեկ, մեկուկես տարում սպասվելիք այն փոփոխությունների մասին, որ տեղի կունենան մեր տարածաշրջանում:

Որոնք օբյեկտւվ ռեալություն են, ավելին՝ պատմական անհրաժեշտություն:

ՈՒ վերջապես, մենք` հայերս, կթոթափենք այս պարտության ամոթը:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1823

Մեկնաբանություններ