ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ալիևը Հայաստանից ակնկալում է պատերազմի առիթ

Ալիևը Հայաստանից ակնկալում է պատերազմի առիթ
08.12.2023 | 08:49

Այսօր բաքվեցի բռնապետը հայտարարել է.

«Հայաստանն ունի երկու տարբերակ։ Առաջին՝ նրանք անմիջապես պետք է 42 կմ երկաթգիծ կառուցեն իրենց կամ եվրոպական ֆոնդերի հաշվին։ Մենք փաստացի համարում ենք դա նրանց սուվերեն տարածքը (սա ուշադրության արժանի միտք է) և ոչ մի պայմանավորվածություն չունենք նրանց սուվերենության մասով։ Բայց պետք է լինի հեշտ հասանելիություն Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Չպետք է լինի ոչ մի մաքսային խոչընդոտ, ստուգումներ կամ այլ ընթացակարգեր սահմանին։ Դա մեր օրինական իրավունքն է (այս միտքն էլ չափազանց կարևոր է)»:

Իհարկե, Իլհամի հաջորդ և նախորդ մտքերը հակասական են այն առումով, որ փորձելով դիվանագիտական պաճուճանքով խոսել, իրականում մատնում է իր մտադրությունները։

Իսկ իր իրական մտադրությունները հետևյալն են.

1. Բաքվի բռնապետի վրա կա արտաքին ճնշում, որին դիմադրելը նրա համար առայժմ հեշտ է, բայց ինչ-որ պահից դժվար կլինի։

2. Բաքվի բռնապետը մտահոգություններ ունի, որ մի կերպ կորզած հաղթանակը կարող է կորցնել ու դրա համար պատրաստ է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ` Հայաստանի ներսում հակաադրբեջանական, իսկ իր ձևակերպմամբ՝ ռևանշիստական ուժերի չեզոքացման համար։ Դրա համար երաշխիք է ուզում, իսկ այդ երաշխիքը բաքվեցի բռնապետի համար այն է, որ Հայաստանի ներսում ունենա իր կողմից վերահսկելի ուժեր։

3. Բաքվի բռնապետը Հայաստանից ակնկալում է կազուս բելլի (լատ.՝ casus belli - պատերազմի առիթ), որը հնարավորություն կտա Հայաստանում հաստատել իր ցանկալի ուժերի ազդեցությունը և իր նարատիվների տարածումը, այլ կերպ ասած` օկուպացիոն ռեժիմ։

Բայց բաքվեցի բռնապետը կսայթաքի, այդ մասին է վկայում նրա խոսքը, խոսքերի հակասականությունը։ Ալիևի միակ և վերջին հաղթաթուղթը բանակն է, բայց ոչ թե իր, այլ Թուրքիայի էլիտար զորքերն ու Իսրայելի տեխնոլոգիաները։

Բեղավոր այծը, ի վերջո, իր հոտը ժայռից վայր է նետելու։

Խոսքս հիշեք:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2272

Մեկնաբանություններ