ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լաբորատորիայի վերածված Հայրենիք

Լաբորատորիայի վերածված Հայրենիք
28.11.2023 | 18:06



ՆՓ & ՔՊ-ի թեթև ձեռամբ Հայաստան պետությունը վերածվեց նախադեպը չունեցող միջազգային «տարածք-լաբորատորիայի», իսկ բնակչությունը՝ «փորձառական մատերիալի», որից փորձում են ստանալ նոր, «երջանիկ հայաստանցու» տեսակ:

Խնդիրը ձևակերպված է պարզ և հստակ՝ ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՅ ՏԵՍԱԿԸ երկրի երեսից ոչ թե ուժի կիրառմամբ, այլ «երջանկության» պարտադրմամբ: Եվ եթե դա հաջողվի անել դեռևս ՀՀ կոչվող տարածքում, ապա աշխարհի մնացած մասերում շղթայական ռեակցիայով այն տարածելը առանձնակի բարդություն չի ներկայացնի:

Լաբորատորիայի առ այսօր գրանցած արդյունքներն ավելի քան հուսադրող են՝ տարածքի բնակչությունը երբեմն թեթևակի ընդդիմանում, բայց և այնպես հոծ շարքերով շարունակում է գնալ դեպի «երջանկության հանգրվան», որտեղ այլևս չեն լինի «դժբախտություն» բերող այնպիսի «ավելորդ» հասկացություններ, ինչպիսիք են ինքնությունը, լեզուն, հավատքը, պատմական հիշողությունը, ազգային արժանապատվությունը և նման բնույթի այլ «ավելորդություններ»:

Լաբորատորիայի անխափան գործունեության երաշխավորը ՆՓ & ՔՊ-ն է, գլխավոր հովանավորն ու մասնագետներով ապահովողը՝ թուրք-ադրբեջանական երկյակը, սպասարկող անձնակազմը՝ տարածքի «արևմտյան-ազատական-ժողովրդավարական» գաղափարաբանության արդեն իսկ «երջանիկ» նվիրյալները :

Ժամ առաջ պետք է հօդս ցնդեցնել այս լաբորատորիան, ՀԱՅԵՐ համայն աշխարհի…իր ազգադավ երաշխավորներով, նենգ հովանավորներով ու մասնագետնորով, պիղծ սպասարկող անձնակազմով և մնացած ամբողջ զիբիլով:

Եվ Հայաստանը վերստին վերածել ՊԵՏՈՒԹՅԱՆ:

Պետք չէ, պարտադիր է:

Անհապաղ:

Այսօր:

Հիմա՛:

Արգամ Պողոսյան

Դիտվել է՝ 2771

Մեկնաբանություններ