ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բազմահազար հանրահավաք՝ ի պատիվ տիեզերական հակազգային դիվերսիայի

Բազմահազար հանրահավաք՝ ի պատիվ տիեզերական հակազգային դիվերսիայի
02.09.2023 | 23:12

Այսօր հայ ժողովուրդը նշում է Արցախի անկախության տարեդարձը, ցավոք, չհասկանալով, որ սեպտեմբերի 2-ը իրականում տարելից է: Այսօրվա ողբերգությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Տեր-Պետրոսյան Լևոնի կողմից դեռ 1991-ին ծրագրված տիեզերական դիվերսիայի ուղիղ հետևանք: Ինչի՞ց կամ ումի՞ց անկախացավ Արցախը 1991-ին: Իհարկե, Հայաստանից, որին միացավ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, իսկ 1990-ին արդեն 11 պատգամավոր գործուղեց Հայաստանի պառլամենտ, բացի այդ, լիարժեք ինտեգրվեց Հայաստանին բոլոր առումներով:

Իսկ ինչո՞ւ անկախացավ:

Ոմանք Տեր-Պետրոսյանի շրջապատում ասում են, թե նրանց Արևմուտքից հուշել են, թե, իբր, անկախությունը, ինքնորոշման իրավունքն ավելի մոդայիկ են արդի աշխարհում, քան ինչ-որ տարածքի միացումը ինչ-որ երկրի: Սակայն իրականությունն այլ է, այսինքն՝

Տեր-Պետրոսյան Լևոնը, լինելով հակա(ռուսական)սովետական բակտերիա և, հետևաբար, երդվյալ արևմտական, 1990-ին գլխավորելով Սովետական Հայաստանը և հավակնելով առաջին նախագահի աթոռին, սկսեց շփումներն արտաքին աշխարհի հետ, մասնավորապես՝ Արևմուտքի, որտեղ նրան բացատրեցին. Հայաստանի ինտեգրումը Արևմուտքին հնարավոր է միայն Արցախից հրաժարվելու, ռուսներից հեռանալու, ցեղասպանություն-մեղասպանություն և այդ կարգի այլ ամբախ-զամբախ բաները մոռանալու, թուրքերի հետ հաշտվելու՝ Թուրքիան սյուզերեն ճանաչելու հեռանկարով, սովետական հոգևոր ժառանգությունը, մասնավորապես, կրթական համակարգը ոչնչացնելու գնով: Տեր-Պետրոսյան Լևոնն էլ համաձայնեց:

Շա՜տ հայրենասեր էր Տեր-Պետրոսյան Լևոնը, իսկապես շատ:

Բայց, եթե Հայաստանը նրա հայրենիքն էր, ապա Արևմուտքը՝ սրբավայրը, իսկ հայրենիքի և սրբավայրի շահերի բախման դեպքում յուրաքանչյուր ոք, բնականաբար, կբռնի սրբավայրի կողմը: Այդպես էլ արեց Հայաստանի առաջին նախագԵն:

Զավեշտն այն է, որ 1991 թվականի տիեզերական ծավալի դիվերսիան չգիտակցվեց առ այսօր:

Օրինակ, հենց 1915-ին հայերը ազգովի հասկացան և գիտակցեցին, որ ցեղասպանվում են, բայց ահա չեն կարող անգամ 32 տարի անց հասկանալ, թե ինչ բերեց նրանց գլխին Տեր-Պետրոսյան Լևոնը:

Հետո, արդեն 1992-ին, Փարիզում Տեր-Պետրոսյանին հանձնեցին մանրամակրկիթ պլանը Հայաստանի արևմտանալու, և նա սկսեց գործել: Հենց 1992-ին նա առաջին անգամ բարձրաձայն հայտարարեց, որ Արցախի ապագան Ադրբեջանի կազմում է՝ լայն ինքնավարությամբ:

Ստեղծվեց ինչ-որ անհասկանալի Մինսկի խումբ, որը սկսեց աշխատել այն հարցի շուրջ, թե երբ և ինչպես հայերը պետք է հանձնեն այն, ինչ ձեռք են բերել արյան գնով:

Հետո 1997-ին փորձեց իր գլոբալ ծրագրի իրականացման կոնկրետ քայլերի անցնել, սակայն խիարը թարս բուսնեց և մնաց նրա քամակում, ինչը հետագայում հանգեցրեց հաստ աղիքի քաղցկեղի, ինչից էլ նրան փրկեց Ռուբեն Հայրապետյանը (Նեմեցը)՝ ֆինանսավորելով թանկարժեք բուժումը ԱՄՆ-ում (դե, հո պարոն գռզոն փող չէր ծախսելու):

Հետո Քոչարյանն ու Սարգսյանը 20 տարի կարողացան պահպանել ստատուս-քվոն, ցավոք, խուսափելով Արցախի ճանաչումից (Արևմուտքից սարսափն իր գործն արեց):

Հետո հայ ժողովուրդը հեղափոխություն արեց՝ հետևելով արևմտյան կենտրոնների հրահանգին, որպեսզի երկու տարուց պայմանավորված պատերազմում կոտորվի և զրկվի Արցախից, այնուհետ՝ Սյունիքից, Սևանից և այլնից, ընդհուպ 1920 թվականի կարգավիճակի վերակենդանացում:

Հնարավո՞ր է արդյոք փրկվել, ինչ-որ բան հետ բերել: Անշուշտ, հնարավոր է, ընդ որում, ամբողջությամբ: Բայց դրա համար ուղեղ ու կամք է հարկավոր, անհրաժեշտ է ճանաչել թշնամուն և պարզապես հեռու մնալ նրանից, ինչպես արեցին Իրանում 1979-ին և բարգավաճեցին:

Եվ եթե մոտ ապագայում Տեր-Պետրոսյան Լևոնի գերեզմանը վերածվի հանրային զուգարանի, իսկ ամերիկյան և ՆԱՏՕ երկրների բոլոր դեսպանատներում մնա ոչ շատ, քան վեցական աշխատակից, ապա հաշված ամիսների ընթացքում Արցախն իր այսօրվա սահմանադրական տարածքով սկուտեղի վրա հետ կստանանք ռուսներից, առանց երևելի ջանքեր գործադրելու:

Այսքանը…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1550

Մեկնաբանություններ