ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ՈՒղղեք ձեր ելակետային սխալը

ՈՒղղեք ձեր ելակետային սխալը
23.08.2023 | 20:23

Չկա՛ Ռուսաստան-ԱՄՆ հակամարտություն:

Երկուսի արտաքին քաղաքականության հիմքը քիսինջերյան դպրոցն է:

Ե՛վ Լավրովը, և՛ Սալիվանը Քիսինջերի լավագույն սաներն են:

Այնպես որ, Կովկասը ԱՄՆ-ի համար երբե՛ք առաջնային պլանում չի եղել ու չկա:

ՈՒր մնաց, թե ԱՄՆ-ը ցանկություն ունենա Ռուսաստանին դուրս քշել Կովկասից:

Ախր ինչու՞ պիտի նման ցանկություն ունենա, ինի՞ համար:

Ավելին՝ ԱՄՆ-ը հեռանում է Մերձավոր Արևելքից:

Գոնե ԱՄՆ-ի իրական քաղաքականություն ձևավորող կառույցների ղեկավարների հարցազրույցները, հոդվածները կարդացեք:

Չէ՛, դուք իրենցից լավ գիտեք, իրենք սոված են, թե քուններն է տանում...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Հ. Գ. Ոմանց համար ասեմ, որ Նապոլեոնի ու ընդհանրապես Եվրոպայի հզորագույն դիվանագետ Մորիս Թալեյրանը ռուս ցար Ալեքսանդրի փողով գործակալն էր:

Դիտվել է՝ 1813

Մեկնաբանություններ