Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Մենք ամեն օր կրկնում ու բազմապատկում ենք մեր սխալները

Մենք ամեն օր կրկնում ու բազմապատկում ենք մեր սխալները
26.04.2023 | 21:49

Այսօրվա բարդ ու բազմաքայլ աշխարհաքաղաքականության պայմաններում պարզունակ մտածողությամբ իշխանություններ ունեցող երկրները դատապարտված են եթե ոչ կործանման, ապա՝ բավականին ցավոտ զարգացումներով հղի իրականության:

Ցավալի է, որ հազարամյակների պատմություն կերտած մի ժողովուրդ, որն իրեն շարունակ փորձում է ներկայացնել խելոք, հնարամիտ և, անգամ, հեռատես, այսօր սեփական կամքով դարձել է ոչ միայն պարզունակների, այլև պարզունակ սուտասանների իշխանության կրողը:

Եվ այս ամենից հետո ստեղծված իրավիճակի մեղքը բարդել արևելքի կամ արևմուտքի, հյուսիսի կամ հարավի վրա, ոչ այլ ինչ է, քան` ինքնախաբեություն:

Մենք ամեն օր ու պահ ոչ միայն կրկնում, այլև բազմապատկում ենք մեր կատարած սխալները և արդյունքում ունենում ավելի վատը, քան ունեինք երեկ:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 2196

Մեկնաբանություններ