Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Շենգենյան վիզաների տրամադրելու գործառույթը ևս կարելի է փոխանցել համատիրություններին

Շենգենյան վիզաների տրամադրելու գործառույթը ևս կարելի է փոխանցել համատիրություններին
13.07.2024 | 20:24

Պարզվում է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության (Ambassade de France en Arménie) ուղիղ հովանու ներքո գործող «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի գործունեությունը կախված է ... համատիրությունների քմահաճույքից:

ՈՒրեմն, «185» ծառայության աշխատակցին հարցնում եմ.

-Կարո՞ղ են արդյոք բնակիչները կամ համատիրությունն առանց «Վեոլիա Ջուր»-ին նախազգուշացնելու անջատել ամբողջ շենքի ջուրը:

Ծառայությունից պատասխանում են.

-Կարող են: Պետք է համաձայնեցվի համատիրության հետ:

Հարցնում եմ.

-Իսկ, կարո՞ղ են արդյոք բնակիչները կամ համատիրությունն առանց «Վեոլիա Ջուր»-ին նախազգուշացնելու անջատել ամբողջ շենքի ջուրը և այլևս չմիացնել:

Ծառայությունից պատասխանում են.

-Կարող են: Ամեն բան պետք է համաձայնեցվի համատիրության հետ:

Փաստորեն, սրանց հարցերը կարելի է շատ հեշտ լուծել` բնակիչներն ու համատիրությունները պետք է անջատեն ջուրն ու սրանց ուղարկեն «հայդը Փարիզ»:

Ավելին` այսպես շարունակվելու դեպքում, շենգենյան վիզաների տրամադրելու գործառույթը ևս կարելի է փոխանցել համատիրություններին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3979

Մեկնաբանություններ