Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍՆ-ի պաշտոնից

Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍՆ-ի պաշտոնից
23.11.2020 | 22:22

Արայիկ Հարությունյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից: Նախագահի հրամանագրով նրան կփոխարինի Վահրամ Դումանյանը: Նա ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանն է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Դիտվել է՝ 6682

Մեկնաբանություններ