ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Յոգան չի կարող մարդուն տանել Աստծու մոտ

Յոգան չի կարող մարդուն տանել Աստծու մոտ
07.06.2020 | 11:12

Էլլադայի ուղղափառ եկեղեցու Սրբազան սինոդը յոգան անվանել է կտրականապես անհամատեղելի քրիստոնեության հետ: Սինոդը հայտարարել է, որ յոգան հինդուիզմի հիմնարար մաս է, ոչ թե ֆիզիկական վարժությունների շարք և տեղ չունի քրիստոնյայի կյանքում: ԷՈՒԵ-ն բացատրել է, որ իր հայտարարությունը պատասխանն է հունական թերթերի հորդորների՝ կարանտինի ժամանակ ստրեսը հանելու համար զբաղվել յոգայով: Սինոդը հարգում է հավատի ազատությունը, բայց ընդգծում որ եկեղեցին պարտավոր է իր հոտի մասին հոգ տանել: Ուղղափառ եկեղեցին Հունաստանում ունի պետական կարգավիճակ, երկրի բնակչության 90%-ը ԷՈՒԵ-ի հավատացյալներ են: Այլ կրոնների ու հավատների ներկայացուցիչները նույնպես դատապարտել են յոգայի պարապմունքները: Թեպետ նման քննադատություն եկեղեցին հաճախ է հնչեցնում, բայց Սրբազան Սինոդի պաշտոնական հայտարարությունը արտառոց է հնչում:

«Եկեղեցին յոգան չի ընդունում նրանց փորձի հիման վրա, որ զբաղվել են յոգայով,-հունական հեռուստատեսությամբ բացատրել է Էլլադակի եկեղեցու հոգևորական հայր Միխայիլ Կոնստանտինիդիսը:-Եթե յոգան մարդուն տար անհրաժեշտը, մենք միայն ուրախ կլինեինք»: Յոգան չափազանց տարածվել է աշխարհում վերջին տասնամյակներում և հիմա վիթխարի ինդուստրիա է դարձել: Յոգան հաճախ են գովազդում իբրև ստրեսից ազատվելու, հոգեկան ինքնազգացողության և ֆիզիկական ուժերի բարելավման միջոց: Կորոնավիրուսի պանդեմիայի սկզբից շատ երկրներում յոգայով զբաղմունքները խորհուրդ են տալիս իբրև ստրեսի դեմ պայքարի և ֆիզիկական մարզավիճակը կարանտինի ժամանակ պահպանելու միջոց:
Հունաստանին հաջողվել է խուսափել պանդեմիայի լուրջ վնասներից, շատերի կարծիքով՝ մայիսի սկզբից սահմանված կոշտ լոկդաունի շնորհիվ: 11 միլիոն բնակչություն ունեցող Հունաստանում գրանցվել է կորոնավարակի 3000 դեպք և 180 մահ:
BBC


Հ.Գ. Յոգայի ու քրիստոնեության համատեղելիության բանավեճերը սկսվել են 20-րդ դարասկզբից, երբ արևմտյան ինտելեկտուալները սկսեցին ակտիվ հետաքրքրվել արևելյան հոգևոր մշակույթով: Յոգայի հանրաճանաչության պատճառով թեման շարունակվում է ակտուալ մնալ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախազգուշացրել է, որ յոգան չի կարող մարդուն տանել Աստծո մոտ: Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել տարբերել յոգայի ֆիզիկական ու հոգևոր բաղադրիչները: Նա վատ ոչինչ չի տեսնում ֆիզիկական վարժությունների մեջ, «բայց յոգան ուղեկցվում է մեդիտացիայով, որին ես մեծ զգուշությամբ եմ վերաբերվում»: Պատրիարքը հատկապես ուղղափառ երիտասարդներինն կոչ է արել չտարվել մեդիտացիայով:
Պատրիարքը շարունակում է հայր Ալեքսանդր Մենի հաստատած ավանդույթը: Վերակառուցման ժամանակների հայտնի ուղղափառ քարոզիչը 7 հատորանոց ուսումնասիրության հեղինակն է՝ «Կրոնի պատմություն. Ճանապարհի, Ճշմարտության ու Կյանքի որոնումներում»: Նա ուսումնասիրել է հինդուիզմն ու բուդդայականությունը և եզրակացրել, որ քրիստոնյաները կարող են զբաղվել միայն խատխա յոգայով, որ կազմված է շնչառական ու ֆիզիկական վարժություններից: Իսկ ռաջա յոգան այլ արժեհամակարգ ու աշխարհընկալում է դավանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ