ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հա­մեր­գա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը տե­ղա­փո­խե­լու ա­ռիթ չենք ու­նե­ցել, բա­ցա­ռու­թ­յամբ Ի­վո Պո­գո­րե­լի­չի հա­մեր­գի»

«Հա­մեր­գա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը տե­ղա­փո­խե­լու ա­ռիթ չենք ու­նե­ցել, բա­ցա­ռու­թ­յամբ Ի­վո Պո­գո­րե­լի­չի  հա­մեր­գի»
12.05.2020 | 00:57
«Երևա­նյան հե­ռան­կար­ներ» 21-րդ ե­րաժշ­տա­կան փա­ռա­տո­նը պետք է մեկ­նար­կեր մա­յի­սի 12-ին՝ լե­գեն­դար դաշ­նա­կա­հար Ի­վո Պո­գո­րե­լի­չի ե­լույ­թով: Հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով բաց­ման հա­մեր­գը հե­տաձգ­վեց: Չկա­յա­ցավ նաև Բար­սեղ Թու­մա­նյա­նին նվիր­ված հո­բե­լյա­նա­կան հա­մեր­գը, որ տե­ղի էր ու­նե­նա­լու մար­տի 30-ին՝ օ­պե­րա­յին թատ­րո­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ:
«Երևա­նյան հե­ռան­կար­ներ» փա­ռա­տո­նի գլ­խա­վոր մե­նե­ջեր ՍՈ­ՆԱ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում նշեց, որ ա­մեն տա­րի ի­րենց գա­րուն­նե­րը շատ ա­վե­լի հա­գե­ցած էին, ան­ցյալ տա­րի չորս մեծ մի­ջո­ցա­ռում են կազ­մա­կեր­պել: Բա­րե­բախ­տա­բար, այս տա­րի հա­գե­ցած են աշ­նա­նա­յին ծրագ­րե­րը, և հա­մեր­գա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը տե­ղա­փո­խե­լու ա­ռիթ չեն ու­նե­ցել, բա­ցա­ռու­թյամբ Ի­վո Պո­գո­րե­լի­չի հա­մեր­գի, ո­րը տե­ղա­փոխ­վել է սեպ­տեմ­բեր: Այս­պի­սով, սեպ­տեմ­բեր, հոկ­տեմ­բեր, նո­յեմ­բեր ա­միս­նե­րին նշա­նակ­ված բո­լոր հա­մերգ­ներն ու­ժի մեջ են:
Հար­ցին՝ հնա­րա­վո՞ր է՝ ար­տիստ­նե­րը խու­սա­փեն հյու­րա­խա­ղե­րից, Սո­նա Հով­հան­նի­սյա­նը պա­տաս­խա­նեց, որ խն­դիր­ներ կա­րող են ու­նե­նալ կազ­մա­կեր­պիչ­նե­րը, բայց ոչ` ար­տիստ­նե­րը. «Շփ­ման մեջ ենք նա­մա­կագ­րու­թյամբ, հե­ռա­խո­սա­յին զրույց­նե­րով, նրանց հա­մար ծանր է հան­դի­սա­տե­սի հետ շփ­ման այս եր­կա­րատև ընդ­հա­տու­մը, և օր ա­ռաջ ու­զում են սկ­սել հա­մեր­գա­յին գոր­ծու­նեու­թյու­նը: Ինչ վե­րա­բե­րում է Ի­վո Պո­գո­րե­լի­չի հա­մեր­գին, դա­շ­նա­կա­հա­րի մե­նե­ջե­րի հետ այ­սօր ենք խո­սել, ու վեր­ջինս ա­սել է, որ ա­մեն ինչ կախ­ված է ա­վիաու­ղի­նե­րի թռիչք­նե­րը վեր­սկ­սե­լու քա­ղա­քա­կա­նու­թյու­նից: Նա­խա­րա­րու­թյան հետ կապ­վել ենք, պար­զել, որ քն­նարկ­վում է սեպ­տեմ­բե­րին դահ­լիճ­նե­րը բա­ցե­լու հար­ցը: Կար­ծում եմ` հա­մերգ­նե­րը ու­ժի մեջ կլի­նեն, ար­տիստ­ներն էլ կգան, ու փա­ռա­տո­նը կկա­յա­նա»:
«Երևա­նյան հե­ռան­կար­նե­րը» մեկ­նար­կե­լու է մեք­սի­կա­ցի աշ­խար­հահռ­չակ տե­նոր Ռո­լան­դո Վի­լյա­սո­նի այ­ցով Երևան, ով ֆրան­սիա­ցի հռ­չա­կա­վոր տավ­ղա­հար Քսա­վիե դը Մեստ­րի նվա­գակ­ցու­թյամբ կներ­կա­յաց­նի «Լա­տի­նա­կան սե­րե­նադ­ներ» ծրա­գի­րը:
Սեպ­տմ­բե­րի 18-19-ին Երևա­նում և Գյում­րիում նա­խա­տես­վում է Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ֆիլ­հար­մո­նիկ նվա­գախմ­բի հա­մեր­գը` հայ­կա­կան ծա­գու­մով հան­րա­հայտ դի­րի­ժոր Պի­տեր ՈՒն­ջյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ:
Այս օ­րե­րին «Երևա­նյան հե­ռան­կար­նե­րը» փոր­ձել է սա­տա­րել ե­րաժշ­տա­սեր հան­րու­թյա­նը առ­ցանց հար­թա­կում: Ապ­րի­լի 24-ին Սո­նա Հով­հան­նի­սյա­նը հար­ցազ­րույց է ու­նե­ցել մեր օ­րե­րի մե­ծա­գույն դաշ­նա­կա­հար, հայ ժո­ղով­րդի բա­րե­կամ Եվ­գե­նի Կի­սի­նի հետ, ո­րը հա­սա­նե­լի էր «Հե­ռան­կար­նե­րի» ֆեյս­բու­քյան է­ջում: Հե­ռար­ձա­կել են նաև փա­ռա­տո­նի տար­բեր տա­րի­նե­րի լա­վա­գույն հա­մերգ­նե­րը՝ ե­րաժշ­տա­սեր­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռե­լով լսե­լու Վիեն­նա­յի ֆի­լհար­մո­նի­կի Երևա­նում կա­յա­ցած հա­մեր­գը, Պլա­սի­դո Դո­մին­գո­յի երևա­նյան հա­մեր­գը: Այս տա­րի ե­րաժշ­տա­կան աշ­խար­հը ցա­վա­լի կո­րուստ կրեց` կյան­քից հե­ռա­ցավ Քշիշ­տոֆ Պեն­դե­րեց­կին: Իբրև հի­շա­տա­կի տուրք՝ «Հե­ռան­կար­նե­րի» ֆեյս­բու­քյան է­ջում ներ­կա­յաց­վեց փա­ռա­տո­նի՝ տար­բեր տա­րի­նե­րին կազ­մա­կեր­պած «Պեն­դե­րեց­կու օ­րե­րը Հա­յաս­տա­նում» շար­քի հա­մերգ­նե­րի ընտ­րա­նին:
Նշենք, որ փա­ռա­տո­նը հոկ­տեմ­բեր-նո­յեմ­բեր ա­միս­նե­րին կշա­րու­նա­կեն 11 ան­գամ Գրեմ­մի մր­ցա­նա­կի ար­ժա­նա­ցած «Է­մեր­սոն» լա­րա­յին քա­ռյա­կը, սոպ­րա­նո Է­լի­նա Գա­րան­չան, դաշ­նա­կա­հար սըր Անդ­րաշ Շի­ֆը և այլ մե­ծա­նուն ե­րա­ժիշտ­ներ։ Տե­ղի կու­նե­նա նաև 2000-ին հիմ­նադր­ված փա­ռա­տո­նի 20-ա­մյա­կին նվիր­ված հան­դի­սա­վոր ե­րե­կոն։
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 8597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ