ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Խորեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Շնորհակալությո՜ւն...

Խորեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Շնորհակալությո՜ւն...
07.04.2016 | 19:24

Հատուկ շնորհակալություններ... Рустам Бакоян-ի գլխավորությամբ( ով հիմա Հայազնական կամավորկան ջոկատներից մեկում է) բոլոր եզդի եղբայրներին...
Harut Gulyan-ին, ում ջանքերի շնորհիվ էլ հեռուստատեսությամբ տեսնում ու լսում ենք Արցախը...
Ստեփանակերտի Նաիրի հյուրանոցի ղեկավարներին ու աշխատակազմին, ովքեր կամավորներին անվճար գիշերելու հնարավորություն են տալիս...
Արագիլ սրճարանին, որոնք հրավիրում են կամավորներին անվճար թեյ և սուրճ խմելու...
Մեր շատ սիրելի խոհարար, ստեփանակերտցի Աշոտին, ով իր միջոցներով մթերք է գնում և կերակուր պատրաստում կամավորների համար...
Լրագրողներին, ովքեր մեկնեցին Արցախ և ճիշտ ձևով լուսաբանեցին այս քանի օրը...
Կամավորականներին, ովքեր օպերատիվորեն առաջին իսկ րոպեներից սկսեցին շարժվել Արցախ, Հայաստանի այլ մարզերից ու աշխարհի բոլոր անկյուններից...
Սփյուռքահայերին, ովքեր պիկետներ, բողոքի ակցիաներ և դրամահավքներ կազմակերպեցին իրենց քաղաքներում...
Բոլոր սրտացավ ու մտահոգ հայորդիներին, ովքեր էս մի քանի օրը նորմալ չքնեցին` թե ճանապարհների վրա, թե լուրեր սպասելիս, թե աշխատանք կատարելիս... Շատերը Արցախ ու սահման չգնացին, բայց փոխարենը աննկարագրելի աշխտանքներ կատարեցին...օգնություններ հավաքել, արյուն հանձնել, բուժել վիրավորներին, զորակցություն հայտնել, վիրտուալ և ինֆորմացիոն դաշտերում պատերազմել....և այլ և այլն....
Շնորհակալություն ՀԱՅՈՑ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԱԿԻՆ:

Դիտվել է՝ 2541

Մեկնաբանություններ