ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր

Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր
28.04.2024 | 13:33

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, թե «որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ»:

Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը, ստորացման ենթարկումը, պաշտոնատար անձանց կարգավիճակ ունեցող անձանց տգետ ու փողոցայինին հատուկ պահվածքն ու բառապաշարը, ոստիկանության որոշ ստորաբաժանումների, աշխատակիցների ոչ համաչափ գործողությունները և անհարկի դաժանությունը: Կարող եմ երկար շարունակել:
Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր:
Նշածս և բազմաթիվ պատճառներն են, որը ահռելի վնաս են հասցնում ոստիկանությանը` որպես ինստիտուտի և երկրի ներքին անվտանգությամբ զբաղվող կառույցի:
Այնպես որ պարոնայք, դուք դեռ ժամանակ ունեք հետ կանգնելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից և վերադառնալու օրենքի դաշտ:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2719

Մեկնաբանություններ