ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Վերջապես կարթնանա՞ն քնից ՀՀ ՊՆ-ն ու ԱԳՆ-ն

Վերջապես կարթնանա՞ն քնից ՀՀ ՊՆ-ն ու ԱԳՆ-ն
31.03.2024 | 11:00

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ևս մեկ անգամ փաստում է՝ Ադրբեջանը փորձելու է լարել իրավիճակը։

Հայտարարության տեքստում նշված է, թե իբր նկատել են հայկական կողմից «կենդանի ուժի, զրահատեխնիկայի, հրետանային կայանքների, ինչպես նաև այլ ծանր հրաձգային զինատեսակների կենտրոնացում և Հայաստանի զինված ուժերի զորքերի ինտենսիվ տեղաշարժ»։

«Զգուշացնում ենք, որ հայկական զինված ուժերի կողմից Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի ցանկացած փորձ ադրբեջանական բանակի կողմից վճռականորեն կճնշվի։

Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ իրավիճակի սրման և ցանկացած հնարավոր սադրանքի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Հայաստանի և նրա հովանավորների վրա», ասված է հայտարարության մեջ։

Հույս ունեմ, որ ՀՀ ՊՆ-ում ու ԱԳՆ-ում վերջապես քնից կարթնանան ու համապատասխան հայտարարություններով հանդես կգան: Կարևոր է այս ամենը կանխել, այլ ոչ թե սպասել, թե Ադրբեջանը երբ կգնա գործողության ու նոր զանգել մայրաքաղաքներ։ Ընդ որում, բաց աղբյուրներից պարզ չէ նաև, թե որ ուղղությունն է Բաքուն որպես թիրախ ընտրելու։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ