Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Կարողանում էինք պահպանել մեր կենսունակությունը, քանի դեռ վախենում էինք կորցնել պատիվ ու ինքնություն

Կարողանում էինք պահպանել մեր կենսունակությունը, քանի դեռ վախենում էինք կորցնել պատիվ ու ինքնություն
31.03.2024 | 07:41

«Այն, ինչ ստեղծվում է, վախի արդյունք է». սա 19-րդ դարից եկող դասական ճշմարտություն է:

Խորհում եմ հայկական իրականությունում տեղ գտնող անցած ու ընթացիկ զարգացումների շուրջ և փորձում կատարվածն ու կատարվողը տեղավորել այս տրամաբանության մեջ:

Արդյունքում ստանում եմ հետևյալ պատկերը.

- Մենք վերակերտեցինք անկախ պետականություն, որովհետև վախենում էինք որպես ազգ-ժողովուրդ վերանալ պատմության թատերաբեմից:

-Մենք գնացինք ուժերով ու միջոցներով քանիցս մեզ գերազնցող թշնամու դեմ առճակատման, որովհետև վախենում էինք, որ, հակառակ դեպքում, մեզ կհոշոտեն:

-Մենք, տարիներ շարունակ ունենալով հայկական երկու պետականություն, կարողանում էինք պահել ու պահպանել մեր կենսունակությունը, քանի դեռ վախենում էինք կորցնել մեր պատվին ու ինքնությունը:

Բայց, ավա՜ղ, այսօր մեր ստեղծածը պարտություն է: Պարտվում ենք, որովհետև վախենում ենք ոչ թե թշնամուց, այլ նրանից, ով մեր մեջ անընդհատ սերմանում է կործանարար, այլ ոչ ստեղծարար վախ:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ