Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Информация к размышлению!

Информация к размышлению!
24.03.2024 | 22:56

Այսօր լուր տարածվեց, որ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ կապը կորել է՝ Ոսկեպարում տեղի ունեցող զարգացումների բերումով:

Հրանտ Տեր Աբրահամյանի կինը փաստաբան Ռուբեն Մելիքյանին անվանել է «5-րդ շարասյան պաշտպան» և չի ցանկացել, որ նա պաշտպանի իր ամուսնուն:

Մի խորոնոլոգիա ներկայացնեմ.

Շանթն էլ էր «հեղափոխություն անում» մահակներով...

Ինչքան գործողության պատրաստ մարդ կար՝ փակեցին։

ՊՊԾ-ի ժամանակ Չուգազսյանը կորած էր, հետո հայտնվեց՝ հացադուլ էր անում։ Բայց գործողության պատրաստ ինչքան մարդ կար՝ փակել տվեցին...

Շիրխանյանն էլ էր գործողություն ծրագրել. գործողության պատրաստ ինչքան մարդ կար՝ բռնեցին։

Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ կապը կորել էր. գործողության պատրաստ ինչքան մարդ կա՝ բռնել են։

2008-ին էլ Նիկոլն էր կորած, ԼՏՊ-ն էլ...

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 988

Մեկնաբանություններ