ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«ԴՐՍՈՒՄ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ՊԵՏՔ Է ՄՆԱԼ ՏԱՆԸ, ԿՌԻՎ ԱՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ»

«ԴՐՍՈՒՄ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ՊԵՏՔ Է ՄՆԱԼ ՏԱՆԸ, ԿՌԻՎ ԱՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ»
25.10.2011 | 00:00

Վերջին շրջանում շատ է խոսվում ազգայնականության, ազգային գաղափարախոսության մասին։ Ի՞նչ է ազգային գաղափարախոսությունը բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, պատվավոր դոկտոր ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆԻ սահմանմամբ։
«Մարդը երջանիկ է, երբ ունի իր սիրելի կինը, տղամարդը, երեխան, ընտանիքը, բակը, հայրենիքը։ Գլոբալիստական ավանտյուրաները հատուկ սարքված են։ Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ այսօր աշխարհը հասել է այն աստիճանին, որ ցանկացած երկիր ներսից պայթեցնելու, գրավելու համար ինքնաթիռ, տանկ, զորք հարկավոր չեն. դրանք հին զենքեր են։ Գաղափարախոսությամբ հասարակության ներսում կարողանում են շրջանառության մեջ դնել թեմաներ, որոնք ներսից քանդում են տվյալ երկիրը։ Բազմաթիվ տեսություններ կան, որոնք հիմնականում կարելի է անվանել մտքի վարժանք կամ քաղաքական նպատակայնություն։ Չպետք է թույլ տալ, որ մեզ ներքաշեն նման սին երկխոսության մեջ։ Ահռելի մեգակառույցներն իրենց բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներով ստեղծում են տեսություններ (նաև կրոնական)՝ իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար։ Եվ շատ հեշտ է հատկապես երիտասարդությանը ներքաշել այդ ամենի մեջ։ Երիտասարդությունը պետք է հասկանա, որ դա իր լինելության, գոյության խնդիրն է»,- նշեց Արթուր Արմինը։
Ըստ նրա, Աստված երկու սկզբունքով է արարել. հիմնականում անհատականություններ է ստեղծել և տեսակներ. «Աստված ստեղծում է բազմազանության սիմֆոնիա։ Միատարրությունն ու միահարթեցումը, որ խորհրդային տարիներին դրված էր ինտերնացիոնալիզմի գաղափարախոսության հիմքում, այսօր տեսնում ենք գլոբալիստական ուժերի մոտ։ 12 բանկային համակարգերին, ընտանիքներին է այսօր պատկանում երկրագնդի հարստության երկու երրորդը։ Կոսմոպոլիտ գլոբալիզացիոն նպատակայնության խնդիրն այսօր իշխելն է, իսկ բազմազանությունը խոչընդոտում է դրան, ուստի պետք է գաղափարախոսական հենքով համահարթեցնել այդ տարբերությունները։ Յուրաքանչյուր ազգ իր ավանդն է ներդնում հասարակության մեջ, և յուրաքանչյուր տեսակ, ընդհանուր մարդկային հասարակության մեջ, ֆունկցիոնալ առումով իրար փոխլրացնելով, ստեղծում է բազմազանության սիմֆոնիա։ Վերջին 20-25 տարիների ընթացքում գիտնականներն ահռելի աշխատանք կատարեցին և առաջարկություն արեցին գիտական ակադեմիական բոլոր կենտրոններին, ըստ որի, ազգը կենսաբանական տեսակ է։ Պարզվում է, որ RH1 գենն ունի իր հաճախականությունը, որը տարբերվում է այլ ազգերի հաճախականությունից։ 200-ից ավելի ազգեր կան աշխարհում, որոնք ունեն հավաքական տիպիկ գենոտիպ, որը տարբեր է մյուս գենոտիպից, քանի որ ամեն մեկը մարդկային հասարակության մեջ իր գործառույթն ունի»։ Արթուր Արմինն անդրադարձավ նաև նժդեհյան գաղափարախոսությանը։ «Վերջին մեկ ամսվա ընթացքում հրապարակներում և համացանցում Նժդեհին ֆաշիստ անվանեցին, ազգային գաղափարախոսությունը՝ կեղծ կատեգորիա։ Ազգային գաղափարախոսությունը ֆաշիզմ չէ, որովհետև այն մեկ ազգի գերակայությունը չէ մյուսների նկատմամբ։ Ազգային գաղափարախոսությունը ոչ թե մեկ ազգի ֆետիշացումն է, այլ սեփական տեսակի ինքնաճանաչողությունը և սեփական տեսակի գոյության, լինելության ծրագիրը։ Նժդեհի մոտ չեք կարող գտնել որևիցե տող, որ խոսում է աշխարհի մյուս ազգերի նկատմամբ հայ ազգի գերակայության մասին։ Հայ ազգն իհարկե ունի գերակայություն մյուսների նկատմամբ որոշակի հատկություններով, որոնցով իրեն օժտել է բնությունը»,- ասում է Արթուր Արմինը՝ ավելացնելով, որ մեզ խիստ անհրաժեշտ է ազգային գաղափարաբանություն։ Այն պետք է լինի զարգացող, պարբերաբար լրացվի, ուսուցանվի դպրոցներում և համալսարաններում։
Անդրադառնալով արտագաղթի խնդրին՝ Արթուր Արմինը նշեց. «Դրսում երջանկություն չկա։ Պետք է մնալ տանը, կռիվ անել սեփական երկրում։ Հին հայկական ժողովրդական խոսք կա. գաղթականը 77 դժբախտություն իր աչքի առաջ պետք է տեսնի, և դրանցից ամենաթեթևը մահն է։ Ցավոք, մենք մեր նախորդների փորձից երբեք եզրակացություններ չենք անում և միշտ գործում ենք նույն սխալը։ Որովհետև չունենք հստակ, զարգացող ազգային գաղափարախոսություն։ Մեր պարտքն է մեզնից առաջ բոլոր հզորագույն տեսաբանների վրա հենվելով, այսօրվա գիտահետազոտական ուսումնասիրությունների արդյունքներով լրացնելով, աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ միշտ նորացնել ազգային գաղափարաբանությունը, որովհետև դա մեր ժողովրդի գոյության ծրագիրն է»։ Իսկ ի՞նչ է ազգային գաղափարախոսությունը։ Ըստ Արթուր Արմինի, հասարակության ընդհանրական բարոյահոգևոր նկարագրից բխած սկզբունքների հիմքի վրա կառուցված տեսաբանությունը կոչվում է ազգային գաղափարախոսություն։
Ցանկացած հասարակություն (նույնիսկ ազնվագույն նստակյաց ազգերը) որոշ իրադրություններում կարող է կորցնել գիտակցությունը, դառնալ ամբոխակերպ ու ընկնել հոտային բարոյահոգևոր իրավիճակի մեջ։ «Ազգի գիտակցությունը նրա ինտելեկտուալ խավն է, այն ինտելեկտուալ խավը, որ չի վճարվում որևէ մեկի կողմից։ Այդպիսի մարդիկ հասարակությանը պետք են, նրանք հասարակության և՛ խղճմտանքն են, և՛ գիտակցությունը։ Սակայն երբ հասարակությունն ընկնում է ամբոխակերպ վիճակի մեջ, կառավարվում է զգացմունքներով։ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը փնտրում է առաջնորդի, և գիտե՞ք` ինչու. որ ինքը պատասխանատվության տակ չընկնի։ Իրականում լավ թագավոր կամ նախագահ չի լինում, պետք է օրենքները հստակ լինեն, որպեսզի նախ չցանկանան նստել թագավորի գահին, իսկ եթե նստեցին էլ, ապա իրենց գործառույթները կատարեն»։ Արթուր Արմինը խորհուրդ տվեց ոչ թե այս կամ այն առաջնորդի խոստումներին հետևել, այլ հանդես գալ համակարգային մտածողության տեսակետից։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ