06.12.2016|
00:32
ԱՄԷ-ի հայ համայնքի ներկայացուցիչներին, ինչպես բոլոր ծնողներին, հետաքրքրում է, թե որտեղ պետք է իրենց զավակները կրթություն ստանան: Այստեղ բազմաթիվ բուհեր կան, այդ թվում՝ միջազգային ճանաչում ունեցող համալսարանների մասնաճյուղեր, զգալի թիվ են կազմում ամերիկյան համալսարանները, սակայն հայ ծնողներին այլընտրանք է առաջարկում մեր այսօրվա զրուցակիցը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի տնօրեն Արմեն Տեր-Կյուրեղյանը, որ հյուրընկալվել էր Աբու Դաբիում: Երեկոյին ներկա էր նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, որը, պարոն Տեր- Կյուրեղյանի խոսքով, համալսարանի գործունեության առաջին տարիներին մեծ աջակցություն է ցույց տվել: