Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

ՎԵՐՆԱԳԻՐՆ Է` ՎԵ՛ՐՋ

ՎԵՐՆԱԳԻՐՆ Է` ՎԵ՛ՐՋ
28.06.2011 | 00:00

Մի առիթով ես ասել եմ, որ հարգում են այն ազգին, ում տալիս են, իսկ ումից վերցնում են, ոչ միայն չեն հարգում, այլ նույնիսկ փորձում են նսեմացնել նրան, որպեսզի երախտագետ և երախտապարտ չլինեն։ Գոնե մեր` հայերիս հարցում այդպես է եղել դարերով և մինչև հիմա շարունակվում է։
Ես ծնվել ու մեծացել եմ Թիֆլիսում։ Սա այն քաղաքներից է, որը վստահաբար կարելի է համարել հայերի Թիֆլիս (հիշո՞ւմ եք «Հայերի Վենետիկը» գրքի մասին իմ հոդվածը)։
Մանկության տարիներին հպարտանում էինք, թե այս հիվանդանոցը, շքեղ տունը կառուցել է Արամյանցը, որը հետո աղքատության մեջ մեռավ Թիֆլիսի փողոցներում, այս շենքը Մանթաշյանցինն է, այս մեկը` Մելիք-Ղազարովինը, թատրոնի շքեղ շենքը կառուցել է մեծահարուստ Փիտոևն իր որդու համար, քանի որ նա դերասանական մեծ շնորհք է ունեցել։ Ի դեպ, Ժորժ Պիտոևը մինչև անցյալ դարի 40-ական թվականները Ֆրանսիայում հիմնել էր իր թատրոնը և զարգացնում էր ֆրանսիական ժամանակակից թատերարվեստը։
Նա, ով տեսել է Թիֆլիսի Ռուսթավելու անվան թատրոնի շենքը ներսից և դրսից, կհասկանա, թե ճարտարապետական ինչ արժեքի մասին է խոսքը։ Մինչև 30-ական թվականները Թիֆլիսի հայկական թատրոնն այդ շենքում է եղել։ Հետո դա դարձրին վրացական, իսկ հայերի համար Հավլաբարում սովետական չափորոշիչներով թատրոնի շենք կառուցեցին։
Վրացիները հայերին վտարեցին ոչ միայն նրանց իսկ հայրենակցի կառուցած շենքից, այլև քաղաքի կենտրոնից, որը նույնպես հայերն էին կառուցել։
Մենք միամտորեն հպարտանում էինք, մինչդեռ վրացիները նպատակասլաց և հետևողականորեն նսեմացնում և արհամարհում էին մեզ։ Մի քանի հանրահայտ արտահայտություն մեջբերեմ. դրանք ամեն մի թիֆլիսեցի և վրաստանցի հայ գոնե մեկ անգամ լսած կլինի. «Գնա՛ քո Երևանը»։ «Ի՞նչ է, ավտոբուսի փող չունե՞ք, որ գնաք Երևան», «Լավ մարդ է, ափսոս որ հայ է» և այլ նսեմացնող խոսքեր։
Դպրոցական առարկայական և ինքնագործունեության օլիմպիադա-փառատոների ժամանակ ոչ մի հայ երեխա` հայկական կամ ռուսական դպրոցից, հայկական ազգանունով չէր հասնում համամիութենական մրցումներին Մոսկվայում։ Սովորաբար վրաց կազմակերպիչներն առաջարկում էին նրանց փոխել իրենց ազգանունները։ Հայերը հիմնականում հրաժարվում էին գործարքից։ Նույն վերաբերմունքին են արժանացել վրացական պարի խմբի հայ կատարողները, «Օրերա» վոկալ խմբի հայ կատարողները, մանկական «Մզիուրիի» հայ երեխաները։ Հասարակական կյանքի մնացած բոլոր ասպարեզներում նույնն է եղել։
Այս մթնոլորտում ապրող հայերը, միևնույն է, առանձնապես չէին ընկճվում, քանի որ չորս կողմն իրենց կառուցածն էր։ Բայց և առաջին պաշտոններում (նույնը Բաքվում է եղել) վրացիներն էին, իսկ ամենատարբեր տեղակալները հայեր էին. այսինքն` գործ անողները։
Առիթ եմ ունեցել զրուցելու տեղի հայ և վրացի և՛ մտավորականների, և՛ հասարակ մարդկանց հետ և հարցրել եմ, թե ինչու են վրացիներն անբարյացակամորեն վերաբերվում հայերին. չէ՞ որ հայերը ոչ մի վատ բան չեն արել վրացիներին, ընդհակառակը, կառուցել, շենացրել, հարստացրել են այն քաղաքները, որտեղ ապրել են հոծ համայնքով։ Հայերն ամեն կերպ փորձում էին կամ պաշտպանել նրանց` ասելով, թե միշտ էլ վրացիները հարգել են հայերին, կամ «արդարացնում» էին` ասելով, որ հասկանան, էդպես չեն խոսի։ Իսկ վրացիները սպասվածից ավելի և պատշաճությունից անընդունելի անկեղծությամբ ասում էին. «Մենք ձեզ, ճիշտն ասած, ատում ենք, որովհետև Թիֆլիսում ամենուրեք ձեր ստեղծածն է, դա մեզ հոգեբանորեն ճնշում է, դեռ ավելին, դուք էլ անընդհատ ասում եք, որ այս ամենը ձերն է։ Դուք, որ մեր փոխարեն լինեիք, ի՞նչ կանեիք»։
Ես ասացի, որ մենք երբեք նրանց փոխարեն չենք կարող լինել, քանի որ Հայաստանում նախ` ոչ մի վրացի չի ապրել երբեք և չի ապրում (վրացին իր երկրում չի կառուցում, էլ ուր մնաց Հայաստանում)։ Ապա` մեր երկրում ապրող ոչ մի ազգ երբեք մեզ համար ոչինչ չի կառուցել (քանդել, ավերել է, բայց չի կառուցել), քանի որ մեզանից լավ չէր կարող կառուցել, և երրորդ` մեր երկրում ապրած և ապրող օտար ազգերը երբեք ֆինանսական ներդրում չեն արել (չհաշված Շուստովին, որը վարձակալել էր Թաիրյանցի գինու-կոնյակի գործարանը)։
Թիֆլիսում մի խնդուկ էին պատմում։
Մոսկվայից բարձրաստիճան հյուրեր են գալիս Թիֆլիս և, հիացած քաղաքի շքեղ շենքերով, հարցնում են` ովքեր են եղել այդ շենքերի տերերը։ Հայերն ասում են Արամյանցը, Փիտոևը, Մելիք-Ղազարովը, Մանթաշյանցը և այլք։ Հետո հարցնում են վրացիներին. «А где ваши?» «А где ваши? Наши? Наши хаши, лаваши, таши, туши!»։
Տաշի-տուշիով եկել հասել են 21-րդ դար և շատ մեծ հավակնություններ ունեն. ես կասեի` նկրտումներ։ Հայկական եկեղեցիների պատկանելության հարցը վրացիներն իննսունական թվականներին էլ մեջտեղ բերեցին, «փաստարկելով», թե իբր այդ եկեղեցիները կառուցել են վրացիները և նվիրել կամ վաճառել են Վրաստան ներգաղթած հայերին։ Ովքեր երբևէ առնչվել են ծույլ վրացիների հետ, որոնց աշխատանքային գործունեությունը սահմանափակվում է գինի (այն էլ պղտոր) պատրաստելով և խմելով, չի կարող պատկերացնել, որ նրանք` Աստծո հավատի լույսով բռնված, չորս կողմը եկեղեցիներ են կառուցել, որ հետո մարդասիրաբար նվիրեն, վարձով տան կամ վաճառեն հայերին։ Չլինելու բան է։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված, վիճելի եկեղեցիներին, որոնց պատասխանը, համոզված եմ, մեր պատմաբաններն ու ճարտարապետները կտան. ես ուզում եմ պարզապես մի տրամաբանական փաստ ու փաստարկով հարցը փակել։ Մինչև մ.թ. 451 թ. Քաղկեդոնի ժողովը վրաց եկեղեցին հայոց կաթողիկոսության հովանու տակ է եղել։ Վաղքրիստոնեական եկեղեցիներն այդ ժամանակ հիմնականում կառուցվում էին միանավ բազիլիկ ոճով։ Ասել է` և՛ հույների, և՛ հայերի (հետևաբար և՛ վրացիների) եկեղեցիները` ժողովատները, ճարտարապետական ոճով նման են եղել։
Այ, երբ հույներն առանձնացան և ստեղծեցին քրիստոնեության ուղղափառ մեկնությունը, այդ ժամանակ էլ ստեղծվեց նրանց ճարտարապետական ոճը` կենտրոնագմբեթ` թմբուկաձև շինվածքով։ Ինչպես պատմությունից հայտնի է, վրացիները նույն այդ չարաբաստիկ 451 թ. առնետավազքով անցան հույների կողմը` դառնալով ուղղափառ։ Հետևաբար, նրանց եկեղեցիների ոճը նույնպես պետք է նման լիներ հունականին։ Ի դեպ, ռուսները, որ քրիստոնեությունն ընդունել էին Բյուզանդիայից, հույներից վերցրել էին նաև ճարտարապետական ոճը` թմբուկաձև-գմբեթը, որը նրանք փոփոխության էին ենթարկել` տալով նրան սոխի ձև։ Դարձյալ, ի դեպ, երբ թուրքերը գրավեցին Կ. Պոլիսը, նրանք չավերեցին հունական եկեղեցիներն ու տաճարները, այլ վերածեցին մզկիթների։ Բյուզանդիայի ուղղափառ հույների եկեղեցիների` թմբուկաձև կենտրոնագմբեթ ճարտարապետական ոճը յուրացրին թուրքերը և մզկիթները հետագայում հույներին և հայերին կառուցել էին տալիս այդ ոճով, պարզապես ավելացնում էին չորս մինարեթները։ Օսմանյան կայսրության տիրապետության տակ ապրող բոլոր մահմեդական երկրներում ներմուծվեց բյուզանդական թմբուկաձև-կենտրոնագմբեթ ոճը, որը հետագայում դարձավ «իսլամական ոճ»։ Անգամ թուրքերը զանազանություն մտցրին հունական ոճի մեջ` մզկիթները կառուցելով, ոչ թե մեկ, այլ մի քանի գմբեթներով (իհարկե ճարտարապետ-շինարարները հայերն ու հույներն էին)։
Հիմա դառնանք վրացիներին։ Վրացական եկեղեցիների ճարտարապետական ոճը հար և նման է հայկականին։ Ինչո՞ւ. չէ՞ որ 451 թվականից վրացիները դավանաբանական այլ դաշտում են եղել, հետևաբար, ինչպես վերն ասվեց, ոճն էլ պետք է բխեր դրանից։ Բայց դա այդպես չի եղել։ Դարձյալ հարց. ինչո՞ւ։ Որովհետև վրացիների համար եկեղեցիներ են կառուցել հայ ճարտարապետներն ու վարպետ շինարարները։ Եթե որևէ վրացի «գիտնական» կփորձի հայ և վրաց եկեղեցիների նմանությունը բացատրել վրացիների հետ հայերի հարևանությամբ կամ Վրաստանում հայերի` դարերով ապրելու հանգամանքով, ապա ինչպե՞ս կբացատրեն Մեծ Հայքի` Վրաստանից հազարավոր կիլոմետրերով հեռու Աղթամարի, Վարագավանքի, Սուրբ Կարապետի, Անիի և հազարավոր եկեղեցիների ոճի հետ ունեցած նույնականությունը։ Նախ` Հայաստանում երբևէ վրացիներ չեն ապրել (օտարի երկրում ապրելու համար տեղացիներից ավելի լավ ու շատ պետք է աշխատել, մի բան, որ վրացիները չեն կարող), հետևաբար, չէին կարող իրենց հետ բերել իրենց ճարտարապետական ոճը։
Մինչդեռ Վրաստանում հայերն ապրել են քրիստոնեությունից առաջ և հոծ համայնքով, իսկ ինչ վերաբերում է հայերի` եկեղեցի կառուցելու թույլտվություն ստանալուն, ապա նրանց առաջ պայման է դրվել` «թույլտվություն կստանաք, եթե մեկն էլ մեզ համար կառուցեք»։ Եվ հայերը կառուցել են։ Ահա նմանության «վիճելի» լինելու գաղտնիքը։
«Ես` քեզ, դու` ինձ» սկզբունքով պարզ ապրանքափոխանակությունը` բարտերը, մինչև հիմա ուժի մեջ է Վրաստանում, դրա ապացույցն օրեր առաջ վրաց կաթողիկոսի պայմանն էր հայոց վեհափառին։
Ի՞նչ է թաքնված եկեղեցիների այս «վեճի» տակ։ Վրաստանը, ի դեմս վրաց եկեղեցու, մշակութային և տարածքային նկրտումներ ունի (ես կասեի` էքսպանսիայի մակարդակով) Հայաստանի հանդեպ։ Տայքի (Արևմտյան Հայաստան. սա խոսակցության այլ նյութ է) և Լոռու տարածքներում եղած մի քանի եկեղեցիների վրա կան վրացերեն արձանագրություններ։ Դրանք 12-րդ դարում Զաքարյան եղբայրների և վրաց Թամար թագուհու հետ ստեղծած, այսպես կոչված, դաշնակցային պետության ժամանակաշրջանում են ի հայտ եկել։ Մեր հայրենասեր և քաջ Զաքարյան իշխանները Հայաստանի` գոնե մի հատվածը թուրք-սելջուկների դաժան տիրապետությունից ազատագրելու համար դաշնակցում են Վրաստանի հետ և ի գին այդ հատվածի վրա հայկական պետականության վերականգնման (դարձյալ` «Ես քեզ, դու` ինձ»)` առերես ընդունում են քաղկեդոնական դավանանք, այսինքն` դառնում են ուղղափառ` հունադավան-վրացադավան և եկեղեցիների վրա գրում են նաև վրացերեն արձանագրություններ։
Հայ-վրացական դաշնային պետության անկումից հետո այդ տարածքներում հայերը վերադառնում են իրենց լուսավորչական-առաքելական հավատին։
Հիմա ի՞նչ են ուզում վրացիները։ Կարծեմ` պարզ է։ Մենք վրացիներին այնքան շատ բան ենք տվել, և այնքան շատ բան են վերցրել մեզանից, որ մենք այլևս նրանց ոչինչ չենք ուզում տալ։
Վե՛րջ։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Հ. Գ. -Որպեսզի վերը կատարած իմ վերլուծությունը մերկապարանոց չթվա, մի քանի տող մեջբերեմ 1870 թ. Թիֆլիսում լույս տեսած մի գրքից. «ՁՌՒսՌր Չ ՌրՑՏՐՌփպրՍՏՎ Ռ ֆՑվՏչՐՈՒՌփպրՍՏՎ ՏՑվՏՔպվՌւ». հՏփՌվպվՌպ ԺՎՌՑՐՌ ըՈՍՐՈՊջպ, ծՌՍՏսՈ ըպՐջպվՏՉՈ. ԼջՊՈՑպսՖրՑՉՏ թցրՑՈՉՈ ըպՐպվՔՑՈՎՈ. ՁՌՒսՌր, 1870 չ.»։ Գիրքը ռուսերեն է, ես կներկայացնեմ հայերեն թարգմանությունը։
«Ըստ 1864-65 թթ. պաշտոնական մարդահամարի` Թիֆլիսում ապրել է` ձմռանը` 60,085 հազար, իսկ ամռանը` 71,051 հազար տարբեր կրոնի և դավանանքի մարդ։ Հայերի թիվը գերազանցում է բոլոր ազգերի թիվը` առանձին վերցրած։
Հայեր - ձմռանը -15268 տղամարդ,
13136 կին
ամռանը - 17653 տղամարդ
13527 կին
վրացիներ - 8283 տղամարդ
6595 կին
ռուսներ - 6965 տղամարդ
5497 կին»։
Տվյալներ կան նաև լեհերի, պարսիկների և գերմանացիների վերաբերյալ։
«Թիֆլիսում հաշվվում է 54 եկեղեցի, որոնցից 25-ը` ուղղափառ, որից 15-ը` վրացական։
26-ը` հայ-լուսավորչական (գրիգորյանական), 2-ը` լյութերական, 1-ը` կաթոլիկ, 2-ը` մզկիթ, 2-ը` սինագոգ (հրեական), 1-ը` մոլոկանական աղոթատուն։
Երկու վանք և մեկ մատուռ»։
«Թիֆլիսում գրեթե հայերն էին բացառությամբ կազմում քաղաքային հատուկ խավը, որը կոչվում էր «մոքալաքե»- քաղաքաբնակ` պատվավոր քաղաքացի։ Նրանք այն հայ առևտրականների և արդյունաբերողների ժառանգներն էին, որոնց դեռևս վրաց թագավոր Վախթանգ Գորգասալը (V դար) հրավիրել էր նորակառույց Թիֆլիս` քաղաքը շենացնելու համար և, որպեսզի նրանց կապեր այդ քաղաքի հետ, տվել էր շահավետ և պատվավոր արտոնություններ։ Հետագայում նրանց միանում են նաև այլ հայեր, որոնց հրավիրում է Վրաստանի Թամար թագուհին։
Վրացիների` քաղաքում ապրելու և առևտրական ու արդյունաբերական գործունեությամբ զբաղվելու ի բնե հակումն այնքան թույլ էր, որ չնայած մեծ շահավետությանն ու առավելությանը, միևնույն է, նրանք քաղաքում չէին ապրում, և «մոքալաքե» խավը հիմնականում հայերն էին կազմում։ Վրաց թագավորները նրանց հանդեպ առանձնահատուկ ուշադրություն էին ցուցաբերում. նրանց իրավունք էր վերապահված ունենալու ճորտ գյուղացիներ` տեղացի իշխանական տներին հավասար. նրանք քրեական պատասխանատվության չէին ենթարկվում, այլ վճարում էին դրամական տուգանք։ Երբ Վրաստանից Պարսկաստան հարկի տեսքով երիտասարդ աղջիկներ և տղաներ էին ուղարկում, «մոքալաքե» հայերը դրամական տուրք էին վճարում դրա դիմաց։ Քաղաքագլուխը «մոուրավն» էր, նույնպես ազգությամբ հայ»։
Ահա այսպես է գրել վրացի պատմաբանը Վրաստանի և Թիֆլիսի հայերի և վրացիների մասին։

Դիտվել է՝ 1517

Մեկնաբանություններ