38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Էպիգրամ չարքապատկաններին

Էպիգրամ  չարքապատկաններին
12.09.2024 | 06:57

էրդոհանի եթիմները

Ճտերի հետ սորոսի՝

Փողոցներում, հանդեսներում՝

Նորից ելել են որսի:

Մարդուկներ են փնտրում սրանք

Դավաճան կամ մեղսավոր,

Որոնք հոգին վաճառելու

Բնազդներին են սովոր...

Արնաքամված իմ լուսավո՜ր,

Պղծելո՛վ սիրտ ու բերան

Ամենքիս դեմ հանդիսավոր

Քո բճերը քեզ կերան:

Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 3199

Մեկնաբանություններ