Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հուլիսի 21
Ես ձեզ սովորեցնում եմ լեռներ տեղափոխելու Իմ ճանապարհը:
Այն գովաբանության ճանապարհն է:
Երբ նեղությունները պաշարեն ձեզ, անմիջապես մտաբերեք բոլոր այն լավ բաները, որոնց համար պարտավոր եք շնորհակալ լինել.
«Օրհնեցէ՛ք, գովեցէ՛ք և բա՜րձր արարէք զնա յավիտյան»:
Միշտ ասեք, ամեն ժամ կրկնեք.
«Գոհությո՛ւն Աստծո»:
Այս է լեռներ տեղափոխողը, այսինքն շնորհակալությամբ լցված ձեր սրտերը: