Էրիկին հիշու՞մ եք։
2017-ն էր։
Երբ ապաշխարության մասին չէինք մտածում, այսօրվա կորուստները չունեինք, բայց Աստված գործ էր անում մեր ազգի մեջ, ու սպասում մեր դարձին։
Այն ինչի մասին հիմա պատմում եմ, 2017-ին է տեղի ունեցել, Երուսաղեմի Սբ․ Հարության տաճարում։
- Մինչև ուրբաթ Էրիկը սայլակով էր տեղաշարժվում, 12 տարի առաջ տեղի ունեցած ավտոթարի պատճառով: Վերջին 4 ամիսների ընթացքում ընդհանրապես չէր կարողանում կանգնել: Նա արդեն 2-րդ օրն է Սբ. Հարության տաճարից (Երուսաղեմ) ոչ մի տեղ չի գնում, որովհետև ինչպես քիչ առաջ ինձ պատմեց հեռախոսով, չի կարողանում «մեջքը շուռ տալ ու գնալ այն ամենից հետո ինչ Աստված արեց իր կյանքում 2 օր առաջ»:
ՈՒրբաթ երեկոյան իր ընկերներին խնդրել էր, որ Թել Ավիվից իրեն հասցնեն Երուսաղեմ՝ գիշերը Սբ. Հարության տաճարում աղոթքով անցկացնելու համար: Քանի որ սայլակով չէր կարող ներս մտնել, չոքեչոք ներս է մտել Տիրոջ Սբ. Գերեզմանը:
«Տիրոջն ասեցի, ես աղոթել չգիտեմ, բայց զղջում եմ իմ մեղքերի համար ու փառք եմ տալիս քեզ ամեն ինչի համար», -պատմեց Էրիկը:
Երկար աղոթելուց հետո զգացել էր ահավոր տաքություն:
«Մեջս էրվում էր»,- ասաց Էրիկն իր Թիֆլիսահայ ակցենտով: Ընկերներին կանչել է որ օգնեն բաճկոնը հանել: Հետո մի պահ զգացել է քայլելու ցանկություն ու տղաներին ասել, թե ուզում է կանգնել ու քայլել: ՈՒ քայլել է:
Հարցրի.
«Ինչպե՞ս եղավ, միանգամի՞ց քայլեցիր, թե՞ աստիճանաբար»:
Ասում է`
«Ոնց որ երեխան նոր-նոր սկսի քայլել սովորել»:
Զղջման ձայնով էր խոսում:
Աստծուց մեծ նվեր ստացածի նման էր խոսում:
ՈՒ ահա 2-րդ գիշերն է, որ Սբ. Հարության Տաճարում է ացնկացնում, որովհետև չի կարողանում «մեջքը շուռ տալ ու գնալ»:
Այս մասին նաև վկայեց Մոսկվայում բնակվող մեր հավատացյալ քույրերից Соня Джорохян-ը, ով այս օրերին ուխտի է Երուսաղեմում և ուղակեց այս նկարները:
- Բարի Կիրակի սիրելի մարդիկ: Սա գրում եմ ձեզ, որպեսզի դուք էլ քաջալերվեք, հուսահատներին մխիթարեք ու տարածեք Աստուծո սքանչելագործությունները: Սաղմոսերգուն ասում է`
«Օրհնեցե՛ք Տիրոջը, պատմեք նրա փառքն ու սքանչելի գործերը բոլոր ժողովուրդների մեջ» (Սղ. 95:2-3):
Ահա Կիրակի է, դուք էլ շտապեք եկեղեցի ու հաղորդվեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ:
Փա՜ռք Աստուծուն ամեն ինչի համար:
Արմեն ՀԱՐԵՅԱՆ