Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ադրբեջանցիները չեն կրակում միայն այն դեպքում, երբ ինքնաթիռով Կապան է գալիս Հայաստանի վարչապետը

Ադրբեջանցիները չեն կրակում միայն այն դեպքում, երբ ինքնաթիռով Կապան  է գալիս  Հայաստանի վարչապետը
03.11.2023 | 15:03

Սա Կապանի օդանավակայանն է։ Այն մի քանի մետրի վրա ադրբեջանցիների ուղիղ կրակային դիտակետում է։ Օդանավակայանի անվտանգությունը ռուսական զորքի վրա է դրված։

Օդանավակայանը չի կարող ծառայել ՀՀ քաղաքացիների համար։

Ադրբեջանցիները չեն կրակում միայն այն դեպքում, երբ Կապան ինքնաթիռով գալիս է Հայաստանի վարչապետը։

Ադրբեջանցիներն ու ռուսները միայն իր անվտանգությունն են ապահովում, որ գա ցուցադրական «անվտանգություն» գովազդի, իսկ նրա գնալուց հետո, հատկապես գիշերները անընդհատ կրակեն հայկական դիրքերի վրա։

Այ սա է իրականությունը, որը ձեզ ցույց չեն տա Հանրային հեռուստաընկերությունը, կամ որևիցե այլ լրատվամիջոց, քանի որ կամ ծառայում են մեկ մարդուն, կամ էլ վախենում են նույնպես նրա կողմից կալանավորվելուց, կամ տուգանվելուց։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5859

Մեկնաբանություններ