ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Ժողովուրդը հիասթափվել է ինքն իրենից

Ժողովուրդը հիասթափվել է ինքն իրենից
18.09.2023 | 16:52

Երևանի ընտրությունների ցածր մասնակցությունը հիմնականում բացատրում են նրանով, որ ժողովուրդը հիասթափվել է կուսակցություններից:

Այս թեզի հետ դժվար է չհամաձայնելը: Իմ դիտարկմամբ՝ ժողովուրդը վաղուց էր հիասթափվել կուսակցություններից, և դրա բավարար հիմքերը բազմաթիվ են: Իսկ 2018-ին, առհասարակ, քաղաքական համակարգի փլուզման ակտն էր, դրա ցուցադրությունն էր: Նման օդիոզ, ոչ ադեկվատ դեմքի ընտրելը որպես չեղած հեղափոխության առաջնորդ, և, ինչու ենք խուսափում գնահատականից, լակոտակրատիայի իշխանության գալը, հենց քաղաքական կուսակցությունների և, առհասարակ, քաղաքական մտքի փլուզում էր նշանակում:

Սակայն ես միայն դրանով չէի բացատրի ցածր մասնակցությունը: Ցածր մասնակցությունն ավելի վատ ենթադրության տեղիք է տալիս. ժողովուրդը հիասթափվել է հենց ժողովրդից, այսինքն՝ ինքն իրենից:

Դա ամենավատ բանն է, ինչ կարող է տեղի ունենալ ցանկացած ժողովրդի հետ: Չնայած ցածր մասնակցությանը, չնայած ադմինիստրատիվ և ոչ ադմինիստրատիվ ռեսուրսների տոտալ կիրառմանը՝ լակոտակրատիան չկարողացավ հաղթանակ տոնել: Դրա ամենամեծ նշանակությունն այն է, որ ժողովուրդը կարող է դուրս գալ ինքն իրեն չվստահելու ռեժիմից և սկսի գլուխը բարձրացնել ու հավատալ իր ապագային:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1353

Մեկնաբանություններ