Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Կատալոնիայում խորհրդարանի արտահերթ ընտրություններ են

Կատալոնիայում խորհրդարանի արտահերթ ընտրություններ են
14.02.2021 | 22:52

Կատալոնիայում խորհրդարանի արտահերթ ընտրություններ են։ Իսպանիայի կազմում գտնվող ինքնավար երկրամասի 135 տեղանոց խորհրդարանում ներկայացված լինելու համար պայքարը ծավալվել է կենտրոնական կառավարությունը վերահսկող սոցիալիստների և Կատալոնիայի տեղական կառավարությունը կազմավորած անկախական ուժերի միջև։

Վերջին սոցհարցումները վկայում են, որ ընտրություններում աննշան առավելությամբ կարող են հաղթել Կատալոնիայի անկախացմանը դեմ արտահայտվող սոցիալիստները։

«Եկել է երկխոսություն ծավալելու, հաշտվելու և կամուրջներ կառուցելու ժամանակը», - հայտարարել է Կատալոնիայի վարչապետի պաշտոնում առաջադրված սոցիալիստ թեկնածու Սալվադոր Իլան։ Կատալոնիայի կառավարության գործող ղեկավար, անկախական Պերե Արագոնեսը հայտարարել է, որ ընտրություններում անկախականության աջակիցների հաղթանակի դեպքում Բարսելոնան կփորձի համաձայնության գալ կենտրոնական իշխանության հետ Իսպանիայից անջատման մասին հանրաքվեի անցկացման շուրջ։

Դիտվել է՝ 3484

Մեկնաբանություններ