Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 158-ով՝ հասնելով 167726-ի, գրանցվել է մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 305-ով և հասել 159350-ի, իրականացվել է 2858 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 659181-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3888-ի: Բուժվում է 4488 մարդ։