Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 143-ով՝ հասնելով 167231-ի, գրանցվել է մահվան 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 535-ով և հասել 158335-ի, իրականացվել է 1921 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 651914-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3861: Բուժվում է 5035 մարդ։