ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Արսեն Թորոսյանը պետբյուջեի միջոցները վատնել է զոհվածների ԴՆԹ հետազոտության հաշվին

Արսեն Թորոսյանը պետբյուջեի միջոցները վատնել է զոհվածների ԴՆԹ հետազոտության հաշվին
16.01.2021 | 21:14

Համաճարակաբան Էդուարդ Հովհանիսյանն գտնում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետբյուջեի միջոցները վատնել է: Ֆեյսբուքյան իր էջում նա դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ սեկվենատորի ձեռքբերումն անիմաստ է համարել:

«Հունվարի 14-ին առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ։ Արդեն մեկ անգամ գրել եմ, որ երկրորդ սեկվենատոր գնելն անիմաստ է։ Հիմա կփորձեմ հնարավորինս մատչելի բացատրել, թե ինչու ոչ միայն գնելն էր անիմաստ, այլև երկրորդ սարքի կարիքն անգամ չկար։


Եկեք պատկերացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում նույնականացման գործընթացը։ Առաջին փուլում հետազոտվող հյուսվածքից անջատվում է գենետիկ նյութ պարունակող զանգվածը։ Բավականին ժամանակատար գործ է, հիմնականում կատարվում է ձեռքով և օրական, տարբեր տվյալներով, կատարվում է 10-20 նմուշի պատրաստում։ Երկրորդ փուլում այդ նմուշներից անջատվում է ԴՆԹ-ն, ապա վերլուծվում սեկվենավորման սարքի՝ սեկվենատորի միջոցով՝ ԴՆԹ-ի վերծանման նպատակով։ Այս փուլում սեկվենատորը հնարավորություն ունի մեկ օրվա ընթացքում երկու վերլուծություն կատարել, յուրաքանչյուրը մինչև 192 նմուշ։ Այսպիսով, մեկ օրում մինչև 384 նմուշի վերծանում։
Երրորդ փուլում, ստացված վերծանված նմուշները համեմատվում են տվյալների բազայում գտնվող զոհվածների հարազատների վերծանված նմուշների հետ, հայտնաբերվում են համընկումներ և ապացուցվում է բարեկամական կապը։ Այս գործընթացը կատարվում է մասնագետների կողմից ձեռքով (ոչ ավտոմատիզացված), այդ իսկ պատճառով ֆիզիկապես հնարավոր չէ իրականացնել մեծ քանակով։ Բացի այդ, մասնագետների հսկայական ծանրաբեռնվածության պատճառով մեծանում է ձեռքով կատարվող աշխատանքների սխալի հավանականությունը։ Չնայած, որ հիմնական խնդիրներն առաջանում են առաջին և երրորդ փուլերում, Ա․Թորոսյանը որոշում է պետբյուջեից 250 մլն դրամով գնել երկրորդ սեկվենատորը, որն իրականում, ոչ մի կերպ չի արագացնելու նույնականացման գործընթացը, իսկ դրա ավարտից հետո անիմաստ բեռ է դառնալու բուժհիմնարկի վրա, քանի որ մինչև պատերազմը սեկվենավորման մեկ սարքն էլ շատ փոքր ծանրաբեռնվածությամբ էր աշխատում։ Իսկ ի՞նչ կարելի էր անել։ Առաջին փուլի արտադրողականությունը մեծացնելու համար անհրաժեշտ էր.
1. գնել ավտոմատիզացված սարք (մոտ 22 մլն դրամ), որը 2,5 ժամում կպատրաստեր12 նմուշ, կարելի էր նույնիսկ երկու նման սարք գնել անհամեմատ ավելի փոքր գումարով,
2. դատաբժշկական մասնագետների համար պատրաստել մի քանի տասնյակ օգնականներ՝ հերթափոխով աշխատելու համար, բժիշկների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով։
Երրորդ փուլն անսխալ և մեծ քանակով իրականացնելու համար հարկավոր էր ձեռք բերել համապատասխան ծրագիր (soft):


Այս ամենը իրապես կարագացներ դիակների նույնականացումը, մի քանի անգամ ավելի քիչ կարժենար, քան վճարվել էր երկրորդ սեկվենատորի համար, որի կարիքը փաստացի չկար։ Անգամ, եթե լիներ, այդ նույն սարքից կար ապօրինի լուծարված ՁԻԱՀ-ի կենտրոնում, որը կարելի էր ժամանակավոր ծառայեցնել նաև այս նպատակով։
Ինչու՞ չարվեց այդպես, գուցե, Ա․Թորոսյանը կրկին մեծամտաբար կարծեց, որ ամենագետ է և չխորհրդակցեց մասնագետների հետ, կամ նա ուներ այլ շարժառիթներ ու շահագրգռվածություն այս թանկարժեք գնումը կատարելու համար։ Համենայն դեպս, պետական բյուջեից մսխված գումարների հաշվին ականատես եղանք Թորոսյանի կողմից բեմադրված ևս մեկ՝ գերթանկարժեք «PR ակցիայի», որն ըստ էության, ներգործություն չի ունենա դատագենետիկական նույնականացման գործընթացի վրա։
P.S. Հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը Թորոսյանի կողմից պետբյուջեի վատնման հերթական փաստի վրա», - գրել է Էդուարդ Հովհանիսյանը:

Դիտվել է՝ 4683

Մեկնաբանություններ

/div>
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 13.11.2024