Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Որ­քան հիաս­թափ­ված եմ նախ­կին իշ­խա­նու­թ­յուն­նե­րից, այն­քան էլ հիաս­թափ­ված եմ ներ­կա­յիս իշ­խա­նու­թ­յուն­նե­րից»

«Որ­քան հիաս­թափ­ված եմ նախ­կին իշ­խա­նու­թ­յուն­նե­րից, այն­քան էլ հիաս­թափ­ված եմ ներ­կա­յիս իշ­խա­նու­թ­յուն­նե­րից»
24.11.2020 | 01:27

Հայ ժո­ղո­վուր­դը այ­սօր ծանր հո­գե­բա­նա­կան վի­ճա­կում է։ «Հաղ­թե­լու ենք» կար­գա­խո­սը չար­դա­րա­ցավ։ Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րին «Վե­դի Ալ­կո» ըն­կե­րու­թյան նա­խա­գահ Ման­վել Ղա­զա­րյա­նը մեզ հետ հար­ցազ­րույ­ցում հա­մոզ­ված ա­սաց. «Մեր ամ­րոց­նե­րի պա­տե­րի տակ լավ ջարդ են ու­տում և ու­տե­լու են»։ Նո­յեմ­բե­րի 10-ին, ցա­վոք, այդ ամ­րոց­նե­րը հան­ձն­վե­ցին Ադր­բե­ջա­նին։ Ի՞նչ զգա­ցո­ղու­թյուն­ներ ու­նի այ­սօր ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի մաս­նա­կից, ֆի­դա­յա­կան կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րից մե­կի հրա­մա­նա­տար, «Վե­դի Ալ­կո» ըն­կե­րու­թյան նա­խա­գահ ՄԱՆՎԵԼ ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԸ՝ այս հար­ցից սկ­սե­ցինք մեր զրույ­ցը։

-Ե­թե բռնց­քա­մար­տի լեզ­վով գնա­հա­տեմ զգա­ցո­ղու­թյունս, ա­պա ոչ միայն ես, այլև ազ­գո­վին նո­կաու­տի մեջ ենք,- ա­սաց պա­րոն Ղա­զա­րյա­նը։- Միևնույն ժա­մա­նակ պետք է ա­մեն ինչ ա­նենք, որ­պես­զի դուրս գանք այդ նո­կաու­տից՝ սթափ­վենք, գնա­հա­տենք մեր ա­րածն ու չա­րա­ծը։ Դեռ ե­րեկ­վա­նից մենք այդ ա­մե­նը պետք է ար­դեն ա­րած լի­նեինք՝ պատ­րաստ­վե­լու հա­մար հա­ջորդ պա­տե­րազ­մին, քա­նի որ ապ­րում ենք այդ­պի­սի ժա­մա­նա­կաշր­ջա­նում։ Գի­տեք, ան­կախ նրա­նից, ապ­րում ենք 20-րդ, 21-րդ, թե 25-րդ դա­րում, պա­տե­րազմ­նե­րը ան­խու­սա­փե­լի են, և մենք չպետք է ապ­րենք մի­ֆե­րով։ Մենք չպետք է հույս­ներս դնենք Եվ­րո­պա­յի, ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի վրա, մտա­ծե­լով, որ նրանք մեզ կպաշտ­պա­նեն թուր­քա­կան հար­ձա­կու­մից։ Մենք ինք­ներս պետք է դա թույլ չտանք։ Իսկ դրա հա­մար մենք ազ­գո­վին պետք է զին­վոր դառ­նանք և տն­տե­սա­պես զար­գա­նանք։ Մենք մեր գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը ամ­բող­ջու­թյամբ պետք է փո­խենք։ Նոր ծն­ված ե­րե­խան պետք է դաս­տիա­րակ­վի եր­կի­րը պա­հող ու պաշտ­պա­նող մար­տի­կի ո­գով։ Մեր օ­րո­րո­ցա­յին­նե­րը պետք է ֆի­դա­յա­կան և ազ­գա­յին եր­գե­րը լի­նեն, ոչ թե այ­սօր­վա եվ­րո­պա­կան եր­գե­րը։ Պետք է ա­ռաջ­նորդ­վենք մեր ազ­գա­յին շա­հե­րով ու ար­ժեք­նե­րով՝ միտ­ված մեր գո­յատևմա­նը, պահ­պան­մա­նը և զար­գաց­մա­նը։
-Ի՞նչ եք կար­ծում, ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան կր­թա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյու­նից Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հը, գրա­կա­նու­թյու­նից՝ միջ­նա­դա­րը հա­նե­լը, ցածր դա­սա­րան­նե­րում սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյան դա­սա­վան­դու­մը նպաս­տու՞մ են մեր ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­մա­նը։
-Ոչ, և ոչ միայն ձեր նշած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, այլև ընդ­հան­րա­պես Խոր­հր­դա­յին Միու­թյան փլու­զու­մից հե­տո մեր կր­թա­կան հա­մա­կար­գը երբևէ գո­վե­լի չի ե­ղել։ Խոր­հր­դա­յին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում մենք ստա­ցել ենք փայ­լուն կր­թու­թյուն, այդ հա­մա­կար­գի փլու­զու­մից հե­տո Արևմուտ­քը հնա­րա­վոր ա­մեն բան ա­րել է և ա­նում է, որ­պես­զի հետ­խոր­հր­դա­յին եր­կր­նե­րում ժո­ղո­վուրդ­նե­րը դեգ­րա­դաց­վեն, ա­պազ­գայ­նաց­վեն, այ­լա­սեր­վեն։ Կար­ծես թե նրանց շատ բան հա­ջող­վել է։ Եվ այս­տեղ մենք շատ մեծ խն­դիր ու բաց­թո­ղում ու­նենք, ինչն անդ­րա­դար­ձել է նաև ռազ­մա­կան մտա­ծո­ղու­թյան վրա։ Մենք գրե­թե քա­ռորդ դար ապ­րե­ցինք հաղ­թա­նա­կի դափ­նի­նե­րի վրա, վա­յե­լե­ցինք այդ հաղ­թա­նա­կի բերկ­րան­քը, մեծ-մեծ խո­սե­ցինք, ա­սե­լով, որ ե­թե թուր­քը նո­րից հար­ձակ­վի, ջարդ կու­տի, Բաք­վում էլ թեյ ու սուրճ կխ­մենք։
-Ա­յո, բայց Դուք ևս ինձ հետ հար­ցազ­րույ­ցում ա­սա­ցիք. «Մեր ամ­րոց­նե­րի պա­տե­րի տակ լավ ջարդ են ու­տում և ու­տե­լու են»։
-Ա­սում էի, ո­րով­հետև 90-ա­կան­նե­րին ես մեկ ան­գամ հաղ­թել էի, դրա­նից հե­տո զբաղ­վել եմ գոր­ծա­րա­րու­թյամբ և ապ­րում էի հաղ­թո­ղի հո­գե­բա­նու­թյամբ։ Մենք ու­նենք պե­տու­թյուն, կա­նո­նա­վոր բա­նակ, և մեզ ա­նընդ­հատ կե­րակ­րել էին այդ գա­ղա­փա­րով, որ մենք նո­րից ենք հաղ­թե­լու։ Եվ երբ ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հը հարց է բարձ­րաց­նում, թե ին­չու՞ է թշ­նա­մին այս­քան լկ­տիա­ցել, կար­ծում եմ՝ թշ­նա­մին ցույց տվեց, թե ին­չու է լկ­տիա­ցել։ Մենք մա­տյան գն­դով, «սրե­րով» ու «ե­ղան­նե­րով» չէինք կա­րող կռ­վել «բայ­րաք­թար­նե­րի» դեմ, 5-րդ սերն­դի զենք-զի­նամ­թեր­քի կամ ՆԱ­ՏՕ-ի մա­կար­դա­կով պատ­րաստ­ված զոր­քի դեմ։ Այ­սինքն, մեր դեմ կռ­վում էին Թուր­քիան, Ադր­բե­ջա­նը և ե­թե ոչ ամ­բողջ ՆԱ­ՏՕ-ն, ա­պա պա­տե­րազմն ըն­թա­նում էր նրա լուռ հա­մա­ձայ­նու­թյամբ ու հո­վա­նա­վո­րու­թյամբ։ Ինչ­պես 1915-ին Արևմուտ­քի լուռ հա­մա­ձայ­նու­թյամբ թուր­քե­րը կո­տո­րե­ցին հայ ժո­ղովր­դին, այն­պես էլ հի­մա, նավ­թա­դո­լար­նե­րով սն­ված, նրանք զի­նե­ցին հա­կա­ռա­կոր­դին։ Ի դեպ, մենք մեր հա­կա­ռա­կոր­դից սո­վո­րե­լու շատ բան ու­նենք։ Օ­րի­նակ, քիչ ա­ռաջ նշածս սե­րունդ­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։
-ՈՒ­զում եք ա­սել, որ մենք այ­սօր պարտ­վե­ցինք, քա­նի որ ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հից մինչ օրս ճիշտ ռազ­մա­վա­րու­թյուն չի ի­րա­կա­նաց­վել, բա­նա­կում լուրջ ներդ­րում­ներ չեն ե­ղել։ Ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ դա այդ­պես է, ա­պա ու­զում եմ հարց­նել՝ Շու­շին թուր­քին հանձ­նե­լու, ա­ռա­վել ևս Մեղ­րիից դե­պի Թուր­քիա ճա­նա­պարհ բա­ցե­լու հար­ցե­րը երբևէ քն­նարկ­ման ա­ռար­կա ե­ղե՞լ են նախ­կին նա­խա­գահ­նե­րի ժա­մա­նակ։ Ին­չու՞ հի­մա ո­րոշ­վեց թուր­քի հա­մար ճա­նա­պարհ բա­ցել դե­պի Հա­յաս­տան։ Ին­չու՞ այդ հար­ցը մեջ­տեղ ե­կավ։
-Այդ հար­ցի ար­մա­տը շատ խոր է. կար­ծում եմ՝ ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի դա­դա­րե­ցու­մը ևս ա­վան­տյու­րա էր։ Այն ժա­մա­նակ մենք ա­վե­լի նպաս­տա­վոր պայ­ման­նե­րում էինք գտն­վում, և թշ­նա­մին այս­չափ զին­ված չէր։ Դրան գու­մա­րած՝ ե­ղա­նա­կը ա­վե­լի բա­րեն­պաստ էր՝ գա­րուն էր։ Օ­րի­նակ, ին­չու՞ կանգ­նեց­վեց այդ պա­տե­րազ­մը, ի՞նչ խոս­տում­ներ տր­վե­ցին։ Չէ՞ որ նրանք հար­ձակ­վել էին՝ նպա­տակ ու­նե­նա­լով վե­րա­դարձ­նե­լու մեր ա­զա­տագ­րած տա­րածք­նե­րը։ Այ­սօր շատ անհ­րա­ժեշտ է ու­սում­նա­սի­րել, թե ին­չու այն ժա­մա­նակ պա­տե­րազ­մը դա­դա­րեց­վեց, իսկ հի­մա՝ ոչ։ Ինչ վե­րա­բե­րում է բա­նակ­ցու­թյուն­նե­րին, ա­պա հա­սա­րա­կու­թյու­նը եր­բեք տե­ղե­կաց­ված չի ե­ղել այդ առն­չու­թյամբ։ Ան­գամ ես, 13 տա­րի Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր լի­նե­լով, տե­ղե­կաց­ված չեմ ե­ղել։
-Ըստ Ձեզ՝ ին­չու՞ այն ժա­մա­նակ հնա­րա­վոր ե­ղավ կանգ­նեց­նել պա­տե­րազ­մը, իսկ հի­մա` ոչ։
-Կար­ծում եմ՝ այն ժա­մա­նակ պա­տե­րազ­մը կանգ­նեց­վեց երևի թե այն պատ­ճա­ռով, որ մենք ինչ-որ բան էինք խոս­տա­ցել, այդ խոս­տու­մը չէինք կա­տա­րել, և այ­սօր ար­դեն պա­տե­րազ­մը չկանգ­նեց, մինչև հայ­տն­վե­ցինք ջախ­ջախ­ման եզ­րին։ Եվ ըն­դու­նե­ցինք այն, ինչ թե­լադ­րեց Ա­լիևը։ Ի դեպ, երբ Փա­շի­նյա­նը ե­կավ իշ­խա­նու­թյան, խո­սակ­ցու­թյուն­ներ տա­րած­վե­ցին, որ հա­տուկ է ե­կել, որ­պես­զի տա­րածք­նե­րը հանձ­նի։ Ե­թե նա այդ նպա­տա­կով էր ե­կել, ա­պա ու­զում եմ հարց­նել՝ նա հա­տուկ ե­կե՞լ էր, թե՞ նրան բե­րել էին իշ­խա­նու­թյան։ Այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, որ նա­խորդ իշ­խա­նու­թյուն­ներն ա­մեն ինչ ա­րե­ցին, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Գյում­րիից քայ­լե­լով գա և իշ­խա­նու­թյու­նը վերց­նի։ Այս­տեղ շատ փա­կագ­ծեր կան, ո­րոնք բա­ցե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն ու­նեն։ Այդ ինչ­պե՞ս պա­տա­հեց, որ նրա հետ քայ­լող­նե­րը ա­մեն ինչ ջարդ ու փշուր էին ա­նում, բայց միայն Փա­շի­նյա­նի ձեռ­քը ա­րյու­նոտ­վեց։ Տե­սեք, հա­սա­րա­կու­թյու­նը իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, թե Նի­կո­լը ե­կել է հո­ղե­րը հանձ­նե­լու, նրան այն­քան սեղ­մեց և ան­կյուն մղեց, որ նա հայ­տա­րա­րեց, թե Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տան է, և վերջ։ Եվ այդ­պի­սով տեղ չթո­ղե­ցին նրան բա­նակ­ցե­լու հա­մար։
-Այ­սինքն՝ ժո­ղո­վու՞րդն է այս ա­մե­նի մե­ղա­վո­րը։
-Ժո­ղո­վուր­դը մե­ղա­վոր չէ, ժո­ղովր­դին ուղ­ղոր­դող­ներն են մե­ղա­վոր։ Այս խն­դի­րը շատ ա­վե­լի խոր­քա­յին է, քան մենք կար­ծում ենք։ Մենք այս ա­մե­նը տե­սել ենք նաև 90-ա­կան­նե­րին. հայ­տա­րա­րում էին, թե հո­ղե­րը ծա­խում են, սա­կայն մենք այն ա­զա­տագ­րում էինք, ստեղ­ծե­լով նաև անվ­տան­գու­թյան գո­տի։ Իմ հար­ցազ­րույց­նե­րից մե­կում, անդ­րա­դառ­նա­լով այս հար­ցին, ա­սել եմ՝ փառք ու պա­տիվ ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հին, ո­րը բա­ցեի­բաց ա­ռաջ քա­շեց իր փոխ­զիջ­ման ծրա­գի­րը, ո­րը չըն­դու­նեց հա­սա­րա­կու­թյու­նը, և նա, ա­ռանց մի կա­թիլ ա­րյուն թա­փե­լու, հե­ռա­ցավ։ Դրա­նից հե­տո ես ա­նընդ­հատ մտա­ծել եմ՝ ին­չու՞ Թուր­քիան, Կիպ­րո­սի մի մա­սը նվա­ճե­լով, հայ­տա­րա­րում է, որ այդ հար­ցը պետք է լուծ­վի եր­կու պե­տու­թյուն­նե­րի ստեղծ­ման՝ թուր­քա­կան և հու­նա­կան կիպ­րոս­նե­րի ճա­նա­պար­հով, և ին­չու՞ հայ ժո­ղո­վուր­դը ի­րա­վունք չու­նի ինք­նո­րոշ­ման։ Ի դեպ, ինք­նո­րոշ­ման հար­ցը հս­տակ ընդ­գծ­ված չէր ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հի ժա­մա­նակ։ Այ­սինքն, մենք 25-27 տա­րում չկա­րո­ղա­ցանք դի­վա­նա­գի­տա­կան ճա­նա­պար­հով հաս­նել Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ճա­նաչ­մա­նը։ Ինք­նո­րոշ­ման հետ կապ­ված ա­մե­նա­մեծ մի­ջազ­գա­յին աղ­մու­կը բարձ­րա­ցավ այս պա­տե­րազ­մի ըն­թաց­քում, և մի քա­նի քա­ղաք­ներ ըն­դու­նե­ցին Ղա­րա­բա­ղի ինք­նո­րո­շու­մը։ Այ­սօր շատ կարևոր է հաս­կա­նալ՝ կկա­րո­ղա­նա՞նք ար­դյոք մեր զո­հե­րի, հո­ղե­րի կորս­տի ցա­վը սրտ­նե­րումս հաս­նել Ար­ցա­խի ինք­նո­րոշ­մա­նը, գո­նե դա կլի­նի մեր զո­հե­րի ա­րյան գի­նը։ Սա­կայն այ­սօր ան­քան խա­ռը ի­րա­վի­ճակ­ներ են, այ­սօր քա­ղա­քա­կան 17 ու­ժեր մի­տինգ­ներ են ա­նում...
-Բա պետք է ա­նեն, ժո­ղո­վուր­դը բո­ղո­քում է, հո­ղե­րը հան­ձն­ված են...
-Ա­յո, բայց դա ոչ թե հայ­րե­նի­քի ցա­վով տա­ռա­պող ու­ժե­րի կար­ծիք­նե­րի ար­տա­հայ­տումն է, այլ ըն­դա­մե­նը ա­թո­ռակ­ռիվ է։
-Պա­րոն Ղա­զա­րյան, եր­կու կարևոր հարց, որ բխում են Ձեր պա­տաս­խան­նե­րից։ Նախ, երբ Դուք ա­սում եք, որ Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման հար­ցը լա­վա­գույնս ներ­կա­յաց­վեց այս պա­տե­րազ­մի 40 օր­վա ըն­թաց­քում, ին­չի ար­դյուն­քում ո­րոշ քա­ղաք­ներ ըն­դու­նե­ցին Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը, հարց է ա­ռա­ջա­նում՝ իսկ ին­չու՞ պետք է չըն­դու­նեին։ Ըստ էու­թյան, աշ­խար­հը տես­նում էր ու գի­տեր, որ Ղա­րա­բա­ղը հան­ձն­վե­լու է ադր­բե­ջան­ցի­նե­րին, և ի՞նչ է նշա­նա­կում Ար­ցա­խի ան­կա­խու­թյուն այս դեպ­քում, մի Ստե­փա­նա­կերտ է մնա­ցել, ին­չի ճա­նա­չու­մը մի­ջազ­գայ­նո­րեն շատ հեշտ է։ Երկ­րորդ, երբ Դուք ա­սում եք՝ ա­թո­ռակ­ռիվ, ըն­դու­նենք ա­թո­ռակ­ռիվ է։ Ես Ձեզ ճա­նա­չում եմ որ­պես ազ­գա­սեր, հայ­րե­նա­սեր և պար­կեշտ անձ­նա­վո­րու­թյան։ Հի­մա, մի կող­մից, ա­սում եք, որ Հա­յաս­տա­նի բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րը չեն նպաս­տել բա­նա­կի զար­գաց­մա­նը, մյուս կող­մից մե­ղադ­րում եք ընդ­դի­մու­թյա­նը։ Դուք, որ­պես ա­թո­ռի չձգ­տող մարդ, ի՞նչ եք ա­նում, որ­պես­զի այս դժ­վար կա­ցու­թյու­նից Հա­յաս­տա­նը դուրս գա։
-Ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյան եր­կու տա­րի­նե­րի ըն­թաց­քում մենք ա­նընդ­հատ վար­չա­պետ­ներ ենք փո­խել և ոչ մի հա­ջո­ղու­թյան չենք հա­սել։ Որ­քան հիաս­թափ­ված եմ նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րից, այն­քան էլ հիաս­թափ­ված եմ ներ­կա­յիս իշ­խա­նու­թյու­նից և չեմ ու­զում ընդ­հան­րա­պես որևէ մե­կի ձայ­նը լսել։ Սա­կայն մենք պետք է ա­վե­լի ի­րա­տե­սա­կան մո­տե­ցում ցու­ցա­բե­րենք՝ ում ու­մով և ին­չը ին­չով փո­խենք։ Այն, որ փո­փո­խու­թյուն պետք է լի­նի, միան­շա­նակ է, բայց չեմ ցան­կա­նում ա­ռաջ­նորդ­վել է­մո­ցիա­նե­րով, ինչ­պես դա ե­ղավ այդ հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­ման գի­շե­րը։ Հա­մոզ­ված եմ, որ այդ տղա­նե­րից շա­տե­րը, ով­քեր մտել էին ԱԺ, կա­ռա­վա­րու­թյուն, երբևէ զենք չեն բռ­նել։ Ես կգ­նա­հա­տեի այդ քայ­լե­րը, ե­թե դա ա­նեին պա­տե­րազ­մից վե­րա­դար­ձած զին­վոր­նե­րը։ Բա­նա­կը կա­րող էր ռազ­մա­կան հե­ղաշր­ջում ա­նել՝ դա­վա­ճա­նու­թյուն տես­նե­լով։ Ինչ վե­րա­բե­րում է կոնկ­րետ իմ քայ­լե­րին, ես պատ­րաստ եմ իմ փոր­ձը կի­սե­լու, ե­թե դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը մար­դիկ տես­նում են։ Այս պա­հին կա­րող եմ հս­տակ ա­սել՝ պետք է ժա­մա­նակ տր­վի, որ­պես­զի փոխ­վեն օ­րենք­նե­րը, ա­ռա­ջին հեր­թին՝ ընտ­րա­կան օ­րենս­գիր­քը, ստեղծ­վի նոր ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով, և ազ­գո­վին գնանք ընտ­րու­թյուն­նե­րի։ Քա­ղա­քա­կան ու­ժե­րը թող ներ­կա­յաց­նեն ի­րենց տե­սա­կե­տը։ Ժո­ղո­վուր­դը որ քա­ղա­քա­կան ու­ժին ձայն կտա, նա էլ պետք է ղե­կա­վա­րի եր­կի­րը։ Մենք այ­սօր ու­նենք ժո­ղովր­դի կող­մից ըն­տր­ված իշ­խա­նու­թյուն, ո­րը ձա­խո­ղել է, սա­կայն հապշ­տապ քայ­լե­րի գնա­լը ևս ճիշտ չեմ հա­մա­րում։ Միևնույն ժա­մա­նակ, ես այ­սօր հրա­պա­րա­կում կռիվ տվող­նե­րի մեջ ոչ ո­քի չեմ հա­վա­տում, բո­լո­րին էլ տե­սել ենք։ Շա­տե­րը ձեռք­նե­րը շփում էին, մտա­ծե­լով, թե Հա­յաս­տա­նը հի­մա կպարտ­վի, և կա­սենք, որ Նի­կո­լը մեր եր­կի­րը և բա­նա­կը պար­տու­թյան տա­րավ։ Սա­կայն նման ի­րա­վի­ճա­կում պետք է խոր վեր­լու­ծու­թյուն ա­նել։ Ըստ իմ տե­ղե­կու­թյան՝ բա­նա­կում 20 տա­րի հրա­նո­թա­յին մարտ­կո­ցը նույն տե­ղում դր­ված է ե­ղել, որ­պես ռե­զեր­վա­յին միա­վոր։ 20 տա­րում տա­րին եր­կու ան­գամ ռևի­զիա, զո­րա­վար­ժու­թյուն­ներ են ե­ղել, իսկ այ­սօր նոր է պարզ­վում, որ այդ մարտ­կո­ցը չի աշ­խա­տել։ Հաս­կա­նու՞մ եք, մենք 20-25 տա­րի վա­յե­լել ենք հաղ­թա­նա­կի դափ­նի­նե­րը, բայց մեր բա­նա­կը չենք ար­դիա­կա­նաց­րել։
-Լավ, 2 տա­րի 7 ա­միս է նոր իշ­խա­նու­թյուն ու­նենք, թող ի­րենք ար­դիա­կա­նաց­նեին։ Չէ՞ որ հայ­տա­րա­րում էին, որ այս վեր­ջին 2,5 տա­րում ա­վե­լի շատ և ար­դիա­կան զենք ու զի­նամ­թերք է ձեռք բեր­վել, քան նա­խորդ 10 տա­րի­նե­րի ըն­թաց­քում։
-Ես էլ եմ ա­սում՝ 2,5 տա­րին բա­վա­կա­նին ժա­մա­նակ էր, որ­պես­զի հնա­րա­վո­րինս ար­դիա­կա­նաց­նեին բա­նա­կը։ Ա­սեմ ա­վե­լին, այս տար­վա մար­տին ամ­բող­ջու­թյամբ լսել եմ Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի հայ­տա­րա­րու­թյու­նը, նա մեզ քն­նա­դա­տում է Սու-30 ինք­նա­թիռ­ներ ձեռք բե­րե­լու հա­մար։ Եվ որ­քան էլ ցա­վա­լի է, այ­սօր պարզ­վեց, որ մենք պետք է լսեինք նրան։ Այ­սօր այդ ինք­նա­թիռ­նե­րը պետք չե­կան։ Հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չու՞ էինք 100 մլն դո­լա­րից ա­վե­լի տրա­մադ­րել այդ ինք­նա­թիռ­նե­րին, ո՞վ է հու­շել այդ գա­ղա­փա­րը այս իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Այս­տեղ խն­դի­րը շատ խոր է, և չենք կա­րող մե­ղադ­րել մե­կին՝ դարձ­նե­լով քա­վու­թյան նո­խազ։ Այն մար­դիկ, ով­քեր ա­սում են, որ ռու­սա­կան բա­զան պետք է դուրս գա Հա­յաս­տա­նից, չեն կա­րող սթափ գնա­հա­տել ի­րա­վի­ճակը։ Մար­դը, ո­րը երբևէ իր ա­կան­ջի տակ լսել է փամ­փուշ­տի սու­լո­ցը, նման ա­ռա­ջարկ եր­բեք չէր ա­նի։ Հա­կա­ռա­կը, հա­մոզ­ված եմ, որ պետք է ա­վե­լի ու­ժե­ղաց­նել Հա­յաս­տա­նում այդ ռազ­մա­բա­զան։ Պա­տե­րազ­մի երկ­րորդ շա­բա­թում, երբ իմ ըն­կեր­նե­րը հարց­նում էին, թե ինչ պետք է լի­նի, ա­սել եմ` «Մխի­թար Սպա­րա­պետ» կի­նոն է լի­նե­լու, բա­նը բա­նից անց­նե­լու է՝ ռու­սա­կան զոր­քը մտ­նե­լու է։ Հի­մա ես չեմ ու­զում որևէ երկ­րի մե­ղադ­րել։ Ե­թե մենք ի վի­ճա­կի չենք մեր տու­նը պա­հե­լու, ին­չու՞ պետք է ռու­սին, ֆրան­սիա­ցուն, ա­մե­րի­կա­ցում կամ 1918-ից Բաք­վում իր նավ­թա­յին շա­հե­րը փնտ­րող անգ­լիա­ցուն մե­ղադ­րենք, որ Թուր­քիա­յին զենք է վա­ճա­ռում։ Է, դու՛ք առ­նեիք այդ զեն­քը։ Ա­սեմ ա­վե­լին, երբ Իս­րա­յե­լը մեզ հու­մա­նի­տար օգ­նու­թյուն էր ա­ռա­ջար­կում, Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս իշ­խա­նու­թյունն ա­սաց. «Տա­րեք տվեք ա­հա­բե­կիչ­նե­րին», դա քա­ղա­քա­կան գործ­չին հա­րիր չէ. քա­ղա­քա­կա­նու­թյու­նը մի բան է, բա­կա­յին տղա­յա­կան խո­սակ­ցու­թյուն­նե­րը՝ այլ բան։ Զար­մա­նում էի, երբ մար­դիկ ինձ ա­սում էին. «Տե­սա՞ր ինչ դու­խով պա­տաս­խա­նե­ցինք Իս­րա­յե­լին»։ Եղ­բայր, սա «դու­խի» բան չէ, դու գործ ու­նես հայ­րե­նի­քի հետ։ Կամ ամ­բողջ աշ­խար­հին հայ­տա­րա­րե­ցինք. «Կույր մի ե­ղեք, ե­կեք մեզ փր­կեք»։ Երբ նա­վը սուզ­վում է, SOS է կան­չում, դա է փր­կու­թյան ազ­դան­շա­նը, ոչ թե ա­փին կանգ­նա­ծին հայ­հո­յում է ու պա­հան­ջում, որ ի­րեն փր­կի։ Նման դեպ­քում ա­փում կանգ­նա­ծը կա­սի՝ լո­ղալ չգի­տեիր, ջու­րը չմտ­նեիր։
-Պա­րոն Ղա­զա­րյան, Նի­կոլ Փա­շի­նյա­նը իր ե­լույ­թում ա­սաց, որ Հա­յաս­տա­նը պարտ­վեց, քա­նի որ կռ­վող­ներ չկա­յին, մար­դիկ չէին գնում պա­տե­րազմ։ Սա­կայն կան բազ­մա­թիվ դեպ­քեր, որ կա­մա­վոր­նե­րին չեն տա­րել, ա­սել են՝ երբ պետք լի­նի, մենք ձեզ հետ կկապ­վենք։ Նրանց մեջ ե­ղել են ծրագ­րա­վո­րող­ներ, «ա­նօ­դա­չու» խփող­ներ։ Ի՞նչ կա­սեք սրա մա­սին։
-Ան­կազ­մա­կերպ աշ­խա­տանք­նե­րից բո­ղո­քող­նե­րը շատ են։ Հի­մա ա­սում են, որ մո­բի­լի­զաց­ված ու­ժե­րը (ՄՈԲ) փա­խել են։ Մինչ­դեռ ես խո­սել եմ մարդ­կանց հետ, պարզ­վում է՝ 90 հո­գու տա­նում են նշա­նակ­ման վայր, և նրանց ու­ղեկ­ցո­ղը կար­ծես ան­հե­տա­նում է, չկա։ Եվ այս 90 հո­գին ո՛չ կապ ու­նի, ո՛չ հրա­մա­նա­տար։ Այ­սինքն, 90 թե 30-հո­գա­նոց լի­նեն այդ ու­ժե­րը, նրանք պետք է «գլուխ» ու­նե­նան, կազ­մա­կերպ­ված գոր­ծեն, մինչ­դեռ այս խմ­բե­րը գի­շեր-ցե­րեկ ռմ­բա­կո­ծու­թյան տակ են հայ­տն­վում։ Պատ­կե­րաց­նու՞մ եք դա ինչ է։ Երբ մի քա­նի շա­բաթ անձրևում է, մար­դիկ դեպ­րե­սիաի մեջ են ընկ­նում, պատ­կե­րաց­նու՞մ եք ա­միս ու կես ա­նընդ­հատ կրա­կում են... Մեր տղեր­քը, ա­ռանց գլխ­նե­րի վրա տա­նի­քի, ա­ռանց հան­գս­տի... Փառք ու պա­տիվ մեր զոր­քե­րին և զին­վոր­նե­րին, որ այս­քան էլ դի­մա­կա­յել են։ Ժա­մա­նա­կին, երբ մենք մի ամ­բողջ օր կռ­վել ենք, մեզ 8-10 ժամ հան­գիստ են տվել, հեր­թա­փոխ է ե­ղել։ Մեր տղեր­քը եր­կա­թից չեն, միս ու ա­րյու­նից են։ Ստաց­վում է, որ թուր­քա­կան կող­մը կռ­վել է մեզ հետ եր­կա­թե «զին­վոր­նե­րով», մենք՝ միս ու ա­րյու­նով։ Ինչ­պես Վար­դա­նանց պա­տե­րազ­մից հե­տո, այս պա­տե­րազ­մի մա­սին պատ­միչ­նե­րը կգ­րեն. «Մենք բա­րո­յա­կան հաղ­թա­նակ տա­րանք», հա­մե­նայն դեպս, Ար­ցա­խը ամ­բող­ջու­թյամբ չկորց­րինք, մի մա­սը կորց­րինք։
-Մի մա­սը ո՞րն է, մի փոք­րիկ Ստե­փա­նա­կերտ է մնա­ցել։
-Ինձ հա­մար բո­լո­րո­վին ըն­դու­նե­լի չէ, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը միանձ­նյա է այդ հա­մա­ձայ­նա­գի­րը կն­քել և հա­վա­նու­թյուն տվել այդ պա­հանջ­նե­րին։ Պետք է ԱԺ-ի կամ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի փակ նիստ հրա­վի­րեր։ Ի վեր­ջո, հան­րա­պե­տու­թյու­նը ու­նի նա­խա­գահ՝ ան­կախ նրա­նից, թե ինչ լիա­զո­րու­թյուն­ներ նա ու­նի, այդ ինս­տի­տու­տը գո­յու­թյուն ու­նի։ Կա­րե­լի էր խոր­հր­դակ­ցել նա­խա­գա­հի հետ։
-Չե՞ք կար­ծում, որ այդ­պի­սի նիստ չի գու­մար­վել, ո­րով­հետև ուղ­ղոր­դող­ներ կա­յին, և այդ ուղ­ղոր­դողնե­րին հար­մար չի ե­ղել այլ ո­րո­շում, քա­նի որ հնա­րա­վոր էր այլ բան ա­ռա­ջարկ­վեր։
-Կար­ծում եմ՝ այդ հար­ցի պա­տաս­խա­նը ժա­մա­նա­կը կտա։ Հա­մե­նայն դեպս, այն, ինչ պա­հան­ջում են այ­սօր 17 քա­ղա­քա­կան ու­ժե­րը, մեզ լավ բա­նի չի հասց­նի։
-Ա­մեն դեպ­քում, Դուք վտանգ չե՞ք տես­նում, որ Մեղ­րիով ճա­նա­պարհ է բաց­վում դե­պի Թուր­քիա։
-Դա ըն­դա­մե­նը հա­մա­ձայ­նագ­րի կե­տե­րից մեկն է, ո­րը պար­տադր­վել է մեզ Ա­լիևի և Էր­դո­ղա­նի կող­մից, ո­րոնց հետևից այլ «ա­կանջ­ներ» են երևում, իսկ թե ում ա­կանջ­ներն են դրանք, բո­լորս էլ գի­տենք։ Հի­մա մենք մտ­նում ենք բա­նակ­ցա­յին փուլ, և բո­լո­րո­վին էլ զուր չէ, որ Ֆրան­սիան և Ա­մե­րի­կան նշում են, թե բա­նակ­ցու­թուն­նե­րը պետք է շա­րու­նակ­վեն Մինս­կի խմ­բի շր­ջա­նակ­նե­րում։ Կար­ծում եմ՝ դեռևս ա­մեն ինչ կորց­ված չէ, հնա­րա­վոր է, որ մենք կա­րո­ղա­նանք հետ բե­րել Հադ­րու­թը, Ղա­րա­բա­ղի պատ­մա­կան տա­րած­քը։ Աշ­խար­հը տար­բեր բևեռ­ներ ու­նի, և հու­սանք, որ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան միտ­քը ճկուն կգտն­վի։
-Շու­շին Ղա­րա­բա­ղի պատ­մա­կան տա­րածքն է, հետ կբեր­վի՞։
-Չգի­տեմ։ Դրա հա­մար կա քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց, և մենք այ­սօր այդ փու­լում ենք։


Զրու­ցեց
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 60049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ