Տիրոջից երկնչողների հոգին ապրելու է, քանզի նրանց հույսն իրենց փրկարարի վրա է։ Ով երկնչում է Տիրոջից, նա ոչ մեկից երկյուղի կասկած չի ունենա, ոչ ոքից չի վախենա, քանզի նրա հույսը Տերն է։ Ով երկնչում է Տիրոջից, երանելի է նրա հոգին։ ՈՒ՞մ է ապավինում նա, և ո՞վ է նրա նեցուկը։ Տիրոջ աչքն իր սիրելիների վրա է, Նա նրանց զորության պաշտպանն է, ուժի ամրությունն է, ապաստան է խորշակից և հովանի` միջօրեի տապից։
Սիրաքի իմաստությունը 31. 14-19