Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկել է
Հայաստանում աննախադեպ դրամաշնորհային ծրագիր` ADVANCE STEM Research Grant
Program: ADVANCE դրամաշնորհային ծրագրի նպատակն է Հայաստան բերել առաջատար
մասնագետների փորձը ԳՏՃՄ ոլորտներում։ Ծրագիրը կամուրջ է միջազգային
հեղինակավոր գիտնականների և Հայաստանի հետազոտական խմբերի միջև նորարարական
հետազոտական ծրագրերի վրա աշխատելու համար։ Հետազոտական խմբերը կձևավորվեն ընտրված 3-5 թեկնածուներից։
Ծրագրի առաջին փուլի ընթացքում կտրամադրվեն 3 դրամաշնորհներ հետևյալ
թեմաների ուղղությամբ երկարաժամկետ հետազոտություն իրականացնելու համար՝ կենսատեխնոլոգիա, մեքենայական ուսուցում, նոր նյութեր:
ADVANCE դրամաշնորհային ծրագրի բոլոր մանրամասներն ու դիմելու ընթացակարգը:
Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 26-ը ներառյալ։