Թե Հոգիդ սաթե իջնի մեզ վրա,
Կայմերը ցավի ճողփյունով
մեկեն,
Դժոխքի դռնից հետ կբերեն մեզ:
Թե լույս ձեռներդ քնքուշ հպումով,
Դիպչեն մեր ուսի ոսկրացած Խաչին.
Մեր սրտում բանտված աղոթքները լուռ`
Մեղմիվ կհոսեն արցունքների պես,
Քեզ միանալու անհուն կարոտից:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ