Պարզվում է, որ ԿԳՄՍ նախարարությունում տարբեր ծրագրերի դրամաշնորհային քաղաքականության հիմնական «պատասխանատուն» փոխնախարար Արևիկ Անափիոսյանն է, որին էլ վերապահված է գնահատելու, թե ինչն է մշակութային գլուխգործոց, ինչը՝ անճաշակություն, հետամնացություն։ Մեր ներսի աղբյուրների պնդմամբ, այս տիկինն է գլխավորապես հանդիպում նախաձեռնությունների, ծրագրերի այն հեղինակներին, որոնք դիմում են նախարարություն դրանք իրագործելու, աջակցություն ստանալու ակնկալիքով։
Ի դեպ, նրան էլ են համարում «սորոսական», որն էլ այդ հայտնի հիմնադրամից սնուցվող կազմակերպությունների, անհատների առաջ նախարարության ոչ միայն դռներն է միշտ բաց պահում, այլև բյուջեն։ Իսկ ոչ յուրայիների ծրագրերը, անկախ նրանց վատ կամ լավ լինելուց, գրեթե միշտ անտեսվում են, անհարկի ձգձգվում, ինչն էլ հարուցում է վերջիններիս դժգոհությունը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ