«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Երիտասարդական փորձի փոխանակման աննախադեպ ծրագիր` Հայաստանում

Երիտասարդական փորձի փոխանակման աննախադեպ ծրագիր` Հայաստանում
17.07.2017 | 14:34

Օրերս Հայաստանում ավարտվեց իր նախադեպը չունեցող միջազգային երիտասարդական փորձի փոխանակման նախագիծ՝ 6 երկրներից ժամանած երիտասարդների մասնակցությամբ (Հոլանդիա, Գերմանիա, Ավստրիա, Իսպանիա, Ռուսաստան, Հայաստան)։ Եվրամիության աջակցությամբ և հովանավորչությամբ այս լայնամասշտաբ շահույթ չհետապնդող միջազգային երիտասարդական նախագիծը անց է կացվել «Bright future» (Լուսավոր ապագա)

հոլանդական հկ-ի և 5 գործընկերների նախաձեռնությամբ:


Նշված երկրներից ժամանած երիտասարդները 7 օր անց են կացրել Հայաստանում՝ Աղվերանի «Կրիստալ Ռեզորթ» բարձրակարգ և հարմարավետ հյուրանոցային համալիրում, ծանոթացել միմյանց մշակույթներին, ավանդույթներին, միմյանց լեզվական առանձնահատկություններին, տարբեր երկրներում առկա ուսման հնարավորություններին և այլն, ինչպես նաև՝ ներկայացրել իրենց խոհանոցը, երգն ու պարը։ Ծրագրի գլխավոր նպատակն է մեկ գաղափարի շուրջ համախմբել տարբեր ազգություն ունեցող երիտասարդների (միջմշակութային հաղորդակցություն), ոչ-ֆորմալ (ոչ-ավանդական ուսուցում) շփման պայմաններ ստեղծելով, նպաստել տարբեր ազգերի ծանոթությանը, միջմշակութային շփմանը, ընկերությանն ու հետգա հնարավոր համագործակցությանը։


Նախագծի մասնակիցները օտարազգի երիտասարդներ էին, սակայն կազմակերպիչները ներգրավել էին նաև Սփյուռքում երկար տարիներ բնակվող, հայկական մշակույթից օտարացած, հայերեն լեզուն կորցրած հայ երիտասարդների ևս. ոմանք նույնիսկ նախկինում երբևէ չէին էլ եղել իրենց հայրենիքում։ Կազմակերպիչների հավաստմամբ, նախագծի մասնակիցները ընտրվել են շատ զգուշորեն, անցել են ընտրության 3 փուլ։ Հայաստանի կողմը ակտիվ համագործակցել է Հայ-Ռուսական (Սլավոնական) և Գլաձոր հալսարանների հետ։
Գործընկեր-պետությունների ներկայացուցիչները կատարել են նախնական ընտրություն՝ հիմնվելով թեքնածու-մասնակիցների մոտիվացիոն նամակների վրա։ Այնուհետև ամեն երկրի խմբի ղեկվար՝ գլխավոր կազմակերպիչ հոլանդական խմբի ղեկավար Մարիամ Կիրակոսյանի հետ համատեղ անց են կացրել հարցաազրույցներ, 20/2 հարաբերակցությամբ ընտրել պոտենցիալ մասնակիցների։ Վերջնական ընտրությունները հաստատվել են մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչների համաձայնությունը ստանալուց հետո։ Նախապատվությունը տրվել է կոմունիկացիոն, ֆիզիկական, սոցիալական խնդիրներ ունեցող, ինչպես նաև անգլերենի լեզվական խոսակցական դժվարություններ ունեցող երիտասարդներին։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3011

Մեկնաբանություններ