«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ապրիլի 25-27-ը համալսարանականներն Արցախում էին

Ապրիլի 25-27-ը համալսարանականներն Արցախում էին
29.04.2014 | 12:28

2006 թվականից սկսած` ամեն տարի Երևանի պետական համալսարանի ուսանողական կառույցները այցելում են Արցախ:

Արցախ կատարած այցելության առաջին օրը համալսարանականները եղան Եղեգնուտ գյուղի` զոհված ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի անունը կրող միջնակարգ դպրոցում: Այցը հենց այդ դպրոց պատահական չէր, քանի որ հունվարին լրացել էր համալսարանական ազատամարտիկի ծննդյան 50-ամյակը: Դպրոցում ԵՊՀ-ականներին ընդունեցին մեծ ոգևորությամբ ու ցնծությամբ, իսկ շնորհալի աշակերտներն ու Մայր բուհի ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի և «Վարդանանք» ակումբի անդամներն էլ իրենց յուրօրինակ հայրենասիրական կատարումներով ոգևորեցին ներկաներին:
«Ձեր հայրերն ու հորեղբայրները ամեն ջանք ներդրեցին հայոց Արցախ աշխարհը ադրբեջանական գերությունից ազատագրելու համար: Այսօր բոլորս միասին տեսնում ենք, թե ինչպես է վերազինվում Արցախը, ինչպես են բուժվում պատերազմի վերքերը, ու այս ամեն ինչի մեջ մեծ է ձեր դերն ու նշանակությունը: ԵՊՀ-ն մշտապես կանգնած է Արցախի կողքին: Դրա ապացույցն այն է, որ այսօր այստեղ ենք ու ցանկանում ենք որևէ կերպ երախտահատույց լինել Արցախյան հերոս Պետրոս Ղևոնդյանին և մաղթում ենք, որ բոլորս փառք ու պատվով հարգենք նրա լուսավոր հիշատակը»,- ասաց ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը:
Ուսանողների հաջորդ կանգառը Մարտակերտի (Նոր Ղազանչի)` Պետրոս Ղևոնդյանի անվան զորամասն էր, որտեղ տարիներ առաջ` Քարվաճառի ազատագրման ժամանակ, զոհվել էր Արցախյան հերոս Պետրոս Ղևոնդյանը։ Անգամ օրվա անձրևոտ եղանակը չխանգարեց, որպեսզի ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովը հանդես գար համերգային ծրագրով:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը նշեց, որԱրցախի հերոս Պետրոս Ղևոնդյանին նվիրված այս միջոցառումն ուներ կարևոր նշանակություն, քանզի ապագա սերնդի դաստիարակման համար նա հանդիսանում է յուրօրինակ ազգային կերպար, մարդ, ով կիսատ թողելով ուսումը և գրիչը փոխարինելով զենքով` մեկնեց պաշտպանելու իր հայրենիքը և կյանքն անգամ չխնայեց հայրենիքի ազատագրման համար:
Արցախ այցելության երկրորդ օրը համալսարանականներն այցելեցին Արցախի պետական համալսարան: Նրանք մասնակցեցին ԵՊՀ և ԱրՊՀ համալսարանների կողմից համատեղ կազմակերպված գիտաժողովին` նվիրված Արցախյան գոյամարտում հրադադարի հաստատման 20-ամյակին: ԵՊՀ 15 ուսանողներ հանդես եկան զեկուցումներով, իսկ օրվա ավարտին հասցրեցին լինել նաև Տիգրանակերտում:
Երրորդ օրը Մայր բուհի ներկայացուցիչներն այցելեցին Բերձորի համալսարանական պուրակ` մասնակցելու ծառատունկին` նվիրված ԵՊՀ հիմնադրման 95 և ՈՒԽ հիմնադրման 20-ամյակներին: Ծառատունկին մասնակցում էին նաև Բերձորի համար 2 միջնակարգ դպրոցի աշակերտները: Հավելենք նաև, որ արդեն բարի ավանդույթ դարձած ծառատունկին աջակցում էր նաև «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը` ի դեմս ԵՊՀ արևելագիտության դեկան Գուրգեն Մելիքյանի:
Արցախ կատարած այցը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ