Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Համակարգչային շարժական լսարաններ՝ ՀՀ 105 ավագ դպրոցներին. կլուծվի նաև ծրագրերի հայաֆիկացման հարցը

Համակարգչային շարժական լսարաններ՝ ՀՀ 105 ավագ դպրոցներին. կլուծվի նաև ծրագրերի հայաֆիկացման հարցը
01.03.2014 | 17:30

Երևանի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտների ուսումնական գործընթացն այսուհետև առավել արդյունավետ կդարձնի շարժական համակարգչային դասարանը։ Այստեղ մարտի 1-ին «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում ստացան շարժական համակարգչային սարքավորումներ՝ 22 դյուրակիր համակարգիչ։ Շարժական համակարգչային դասարանները ներառում են Wi-Fi երթուղիչ, էլեկտրոնային ակտիվ գրատախտակ՝ իրեն միացված պրոյեկտորի (լուսացրիչ) հետ։

Թիվ 105 ավագ դպրոցն ունի 458 աշակերտ, որից 136-ը սովորում է 12-րդ դասարանում։ Գործում են բնագիտական, հումանիտար հոսքեր։ Դպրոցի տնօրեն Արմինե Սողոյանը նկատում է, որ դյուրակիր համակարգիչներն ու ինտերակտիվ գրատախտակը հնարավորություն կտան դասերը կազմակերպել նոր մեթոդներով, դասապրոցեսի մեջ ընդգրկել բոլոր աշակերտներին։ Տնօրենը տեղեկացնում է, որ մինչ այժմ իրենք ունեցել են 14 համակարգիչ, ինչը բավարար չէր դասապրոցեսը լիարժեք կազմակերպելու համար, և կրթության և գիտության նախարարության կողմից հատկացված 22 նոր համակարգիչներն է′լ ավելի կբարձրացնեն դարսավանդման արդյունավետությունը։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հերթական դասարանի բացման ժամանակ նշեց, որ կառավարության համար գերակա է դպրոցներում ժամականակից կրթական միջավայրի ապահովումը, ինչի բաղկացուցիչ պարտադիր պայմանը նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն է։ Համաշխարհային բանկի աջակցությամբ կրթության և գիտության նախարարությունը հանրապետության բոլոր ավագ դպրոցներին ապահովել է գերժամանակակից համակարգչային լսարաններով։ «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի այս լսարանները չմնան դպրոցի կահույք կարգավիճակում։ Այս ամենը պետք է օգտագործվի։ Մենք այսօր Հայաստանում ունենք համակարգչային տեխնիկայով հագեցվածության աննախադեպ ցուցանիշ։ Եթե 2006թ. ՀՀ պետական դպրոցներում 1 համակարգչին բաժին էր հասնում 350 աշակերտ, ապա այսօր 1 համակարգչին բաժին է հասնում 18 աշակերտ։ 1։18 հարաբերակցությունն այն ցուցանիշն է, որը շատ մոտ է Եվրամիության երկրների միջին ցուցանիշին։ Մենք կարող ենք ասել, որ այսօր արդեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման համար ենթակառուցվածքների ստեղծման փուլն անցել ենք»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հաշվի առնելով համակարգչային տեխնիկայի շատ արագ զարգացումը՝ ամեն տարի նման ծրագրեր պետք է կյանքի կոչվեն։ Բացի այդ, նա կարևորեց ուսուցիչների վերապատրաստման խնդիրը, ինչը տարվում է բոլոր ուղղություններով։ Բոլոր առարկաների ուսուցիչները կծանոթացվեն նորագույն տեխնիկային։
Արմեն Աշոտյանը կարևորեց նաև հայալեզու կրթական բովանդակության հարցը. «Մենք գումար ենք հատկացնելու, որպեսզի հայալեզու կրթական բովանդակության ստեղծման ուղղությամբ մի քանի վիրտուալ լաբորատորիաներ ստեղծվեն հիմնական առարկաներով։ Պատվիրելու ենք նոր ծրագրային ապահովումներ ավագ դպրոցի երեխաների համար»։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ ՀՀ 105 ավագ դպրոցներին ընդհանուր առմամբ հատկացվելու է 2200 շարժական համակարգիչ։ Համակարգիչների հիմնական բաշխումն արդեն ավարտվել է, մինչև ապրիլ դրանք կհատկացվեն նաև Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի կրթօջախներին։ Շարժական համակարգչային դասարաններով ավագ դպրոցներն ապահովելու ծրագիրն արժեցել է 2 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար։
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը թիվ 105 ավագ դպրոցում զրուցեց աշակերտների հետ, հետաքրքրվեց՝ ինչ խնդիրներ ունեն, պատասխանեց նրանց հարցերին, որոնք վերաբերում էին շտեմարաններին, 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում դասերը թեթևացնելու հնարավորությանը և այլ թեմաների։

Դիտվել է՝ 2239

Մեկնաբանություններ